Հուլիսի 30-ի նիստում քննարկվել են «ԱրմենՏել» փակ բաժնետիրական ընկերության նկատմամբ տույժեր կիրառելու մասին հարցերը
30/07/2008
ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի` հուլիսի 30-ի նիստում քննարկվել են «ԱրմենՏել» փակ բաժնետիրական ընկերության նկատմամբ տույժեր կիրառելու մասին հարցերը:
Հանձնաժողովի ուսումնասիրությունների արդյունքում պարզվել է, որ «ԱրմենՏել» ՓԲԸ-ն խախտել է ՀՀ ՀԾԿՀ-ի սահմանած կարգի դրույթները, մասնավորապես ձայնային ծառայություններ մատուցող կազմակերպությունների համարների գործարկման ընթացքի վերաբերյալ չեն տրամադրվել համապատասխան տեղեկատվություն, ինչպես նաև, մի շարք ընկերությունների հետ պայմանագրերը կնքվել են ուշացումներով:
ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը որոշել է վերոնշյալ խախտումների համար «ԱրմենՏել» ՓԲԸ-ին ենթարկել տույժերի, որը գումարային մեծությամբ կազմում է 28 միլիոն դրամ: