Օգոստոսի 20-ի հանձնաժողովի նիստ
14/08/2008
2008 թվականի օգոստոսի 20-ին, ժամը 11:00-ին, ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նիստերի դահլիճում տեղի կունենա հանձնաժողովի նիստ, որտեղ կքննարկվի...
Նախագիծ
Օ Ր Ա Կ Ա Ր Գ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՆԻՍՏԻ
20 օգոստոսի, 2008թ ժամը՝ 11:00 - ին
1. Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2006 թվականի դեկտեմբերի 27-ի № 358Ն և 2007 թվականի դեկտեմբերի 21-ի № 659Ն որոշումների պաշտոնական պարզաբանման մասին
Զեկուցող` Գ.Բալյան
2. Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2006 թվականի դեկտեմբերի 1-ի №314Ա որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին
Զեկուցող` Հ.Ամիրաղյան
3. Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2006 թվականի հունիսի 21-ի №116Ա որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին
Զեկուցող` Հ.Ամիրաղյան
ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող
հանձնաժողովի նախագահ` Ռ.Նազարյան