Սեպտեմբերի 10-ի հանձնաժողովի նիստ
02/09/2008
2008 թվականի սեպտեմբերի 10-ին, ժամը 11:00-ին, ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նիստերի դահլիճում տեղի կունենա հանձնաժողովի նիստ, որտեղ կքննարկվի...
Նախագիծ
Օ Ր Ա Կ Ա Ր Գ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՆԻՍՏԻ
10 սեպտեմբերի, 2008թ ժամը՝ 11:00 - ին
1. Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2006 թվականի մարտի 7-ի № 28Ն որոշման մեջ լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին
որոշման նախագիծը
Զեկուցող` Գ.Գևորգյան
2. Ռադիոհաճախականությունների օգտագործման թույլտվություն տրամադրելու համար մրցույթի կազմակերպման կանոնները հաստատելու մասին
որոշման նախագիծը հավելվածը
Զեկուցող` Գ.Գևորգյան
3. Մրցութային դիմումների կամ աճուրդի միջոցով տրամադրվող ռադիոհաճախականությունների ցանկը հաստատելու մասին
որոշման նախագիծը հավելվածը
Զեկուցող` Գ.Գևորգյան
4. Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2007 թվականի դեկտեմբերի 28-ի № 683Ա որոշման մեջ լրացում կատարելու մասին
որոշման նախագիծը
Զեկուցող` Գ.Գևորգյան
5. Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2007 թվականի մարտի 9-ի № 83Ա որոշման մեջ լրացումներ կատարելու մասին
որոշման նախագիծը
Զեկուցող` Գ.Գևորգյան
6. «ՔԱՐԵՎԱՐԴ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության «ԽԱՉԱՂԲՅՈՒՐ ՀԷԿ-1» փոքր հիդրոէլեկտրակայանի գույքը գրավ դնելուն համաձայնություն տալու մասին
որոշման նախագիծը
Զեկուցող` Հ.Ամիրաղյան
7. «Վ.Գ. և որդիներ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության «Հեր-Հեր-1» փոքր հիդրոէլեկտրակայանի գույքը գրավ դնելուն համաձայնություն տալու մասին
որոշման նախագիծը
Զեկուցող` Հ.Ամիրաղյան
8. «Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերության կողմից գույք օտարելուն համաձայնություն տալու մասին
որոշման նախագիծը
Զեկուցող` Հ.Ամիրաղյան
9. «Լուսակերտ Բիոգազ Փլանթ» փակ բաժնետիրական ընկերությանը կենսաբանական զանգվածից էլեկտրական էներգիա արտադրող կայանում էլեկտրական էներգիայի (հզորության) արտադրության լիցենզիա տրամադրելու մասին
որոշման նախագիծը հավելվածը
Զեկուցող` Հ.Ամիրաղյան
10. «Լուսակերտ Բիոգազ Փլանթ» փակ բաժնետիրական ընկերության կենսաբանական զանգվածից էլեկտրական էներգիա արտադրող կայանից առաքվող էլեկտրական էներգիայի սակագնի սահմանման մասին
որոշման նախագիծը
Զեկուցող` Ա.Արշակյան
11. Ջրային համակարգի օգտագործման թույլտվություն ունեցող անձանց կողմից ֆինանսական հաշվետվությունների ներկայացման կարգը հաստատելու մասին
որոշման նախագիծը կարգ հավելված 1 , 2
Զեկուցող` Ա.Արշակյան
ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող
հանձնաժողովի նախագահ` Ռ.Նազարյան