Հոկտեմբերի 1-ի հանձնաժողովի նիստ
25/09/2008
2008 թվականի հոկտեմբերի 1-ին, ժամը 11:00-ին, ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նիստերի դահլիճում տեղի կունենա հանձնաժողովի նիստ, որտեղ կքննարկվի...
Նախագիծ
Օ Ր Ա Կ Ա Ր Գ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՆԻՍՏԻ
1 հոկտեմբերի, 2008թ ժամը՝ 11:00 - ին
1. Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2004 թվականի սեպտեմբերի 16-ի №110Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին
Զեկուցող` Գ.Բալյան
2. «Երևանի ջերմաէլեկտրակենտրոն» փակ բաժնետիրական ընկերությանը ռադիոհաճախականությունների օգտագործման թույլտվություն տրամադրելու մասին
Զեկուցող` Գ.Գևորգյան
3. «ՔԼԻԸՍՏՐԻՄ ԱՐՄԵՆԻԱ» փակ բաժնետիրական ընկերությանը հանրային էլեկտրոնային հաղորդակցության ցանցի լիցենզիա տրամադրելու մասին
Զեկուցող` Գ.Գևորգյան
4. «Ի-ԿՈՄՄԵՐՍ.ԱՄ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը համարների զբաղեցման թույլտվություն տրամադրելու մասին
Զեկուցող` Գ.Գևորգյան
ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող
հանձնաժողովի նախագահ` Ռ.Նազարյան