Հոկտեմբերի 8-ի հանձնաժողովի նիստ
02/10/2008
2008 թվականի հոկտեմբերի 8-ին, ժամը 11:00-ին, ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նիստերի դահլիճում տեղի կունենա հանձնաժողովի նիստ, որտեղ կքննարկվի...
Նախագիծ
Օ Ր Ա Կ Ա Ր Գ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՆԻՍՏԻ
8 հոկտեմբերի, 2008թ ժամը՝ 11:00 - ին
1. Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2005 թվականի դեկտեմբերի 9-ի №199 Ն որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին
որոշման նախագիծը հավելված 1 , 2
Զեկուցող` Գ.Բալյան
2. Բնական գազի մատակարարման անխուսափելի սահմանափակումների հանգեցնող պայմաններում իրականացվելիք գործողությունների ծրագրերի մշակման կարգը հաստատելու մասին
որոշման նախագիծը հավելվածը
Զեկուցող` Գ.Բալյան
3. Հանրային ամրակցված հեռախոսացանցի շահագործման մեջ գերիշխող դիրք զբաղեցնող օպերատորների կողմից հանրային ամրակցված հեռախոսացանցի գծերի ենթակառուցվածքների գտնվելու վայրի և առկա թողունակության մասին տեղեկությունների հրապարակման կարգը հաստատելու մասին
որոշման նախագիծը
Զեկուցող` Գ.Գևորգյան
4. «ԷԴ ԸՆԴ ԷՄԻ» սահմնափակ պատասխանատվությամբ ընկերությանը ռադիոհաճախականության օգտագործման թույլտվություն տրամադրելու
մասին
որոշման նախագիծը հավելվածը
Զեկուցող` Գ.Գևորգյան
5. Ռադիոէլեկտրոնային միջոցների տեղադրման համար ռադիոհաճախությունների հատկացման №9/1-163 թույլտվությունն ուժը կորցրած ճանաչելու մասին
որոշման նախագիծը
Զեկուցող` Գ.Գևորգյան
6. «ՀԱԿ ՀԷԿ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը «Կարակայա» փոքր հիդրոէլեկտրակայանում էլեկտրական էներգիայի (հզորության) արտադրության լիցենզիա տրամադրելու մասին
որոշման նախագիծը հավելվածը
Զեկուցող` Հ.Ամիրաղյան
7. «ՀԱԿ ՀԷԿ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության «Կարակայա» փոքր հիդրոէլեկտրակայանից առաքվող էլեկտրական էներգիայի սակագնի սահմանման մասին
որոշման նախագիծը
Զեկուցող` Ա.Արշակյան
8. «Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերության կողմից ներկայացված բանկային երաշխիքին համաձայնություն տալու մասին
որոշման նախագիծը
Զեկուցող` Ա.Արշակյան
9. Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2007 թվականի հոկտեմբերի 5-ի №402Ա և 2008 թվականի մարտի 28-ի №148Ա որոշումներն ուժը կորցրած ճանաչելու մասին
որոշման նախագիծը
Զեկուցող` Հ.Ամիրաղյան
10. Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2007 թվականի նոյեմբերի 29-ի №592Ա որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին
որոշման նախագիծը
Զեկուցող` Հ.Ամիրաղյան
11. Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2008 թվականի սեպտեմբերի 3-ի №482Ա որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին
որոշման նախագիծը
Զեկուցող` Հ.Ամիրաղյան
12. «ԼԵՌ-ԷՔՍ-ԷՆԵՐԳԻԱ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը «Լեռ էքս ՓՀԷԿ-3» փոքր հիդրոէլեկտրակայանում էլեկտրական էներգիայի (հզորության) արտադրության լիցենզիա տրամադրելու մասին
որոշման նախագիծը հավելվածը
Զեկուցող` Հ.Ամիրաղյան
13. «ԼԵՌ-ԷՔՍ-ԷՆԵՐԳԻԱ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության «Լեռ էքս ՓՀԷԿ-3» փոքր հիդրոէլեկտրակայանից առաքվող էլեկտրական էներգիայի սակագնի սահմանման մասին
որոշման նախագիծը
Զեկուցող` Ա.Արշակյան
ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող
հանձնաժողովի նախագահ` Ռ.Նազարյան