Հայաստանի Հանրապետության
Հանրային Ծառայությունները Կարգավորող Հանձնաժողով

Հաղորդագրություններ

ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 17-ԻՆ ԿԱՅԱՑԱԾ ԱՐՏԱՀԵՐԹ ՆԻՍՏՈՒՄ ՔՆՆԱՐԿՎԵԼ Է «ՖՐԱՆՍ ՏԵԼԵԿՈՄ» ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆԸ ՀՀ ՇԱՐԺԱԿԱՆ ԿԱՊԻ ԳԼՈԲԱԼ ՀԱՄԱԿԱՐԳԻ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՏՈՒՑՄԱՆ ԵՐՐՈՐԴ ՕՊԵՐԱՏՈՐԻ...

17/10/2008

    ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի` հոկտեմբերի 17-ի արտահերթ նիստում քննարկվել է «Ֆրանս Տելեկոմ» ընկերությանը Հայաստանի Հանրապետության շարժական կապի գլոբալ համակարգի ծառայությունների մատուցման երրորդ օպերատորի գործունեության լիցենզիայի և ռադիոհաճախականությունների օգտագործման թույտվության տրամադրման մրցույթում հաղթող ճանաչելու մասին հարցը:
   ՀՀ կառավարության` 2007 թվականի դեկտեմբերի 20-ի N 1543-Ն որոշմամբ ստեղծված մրցութային հանձնաժողովի 2008 թվականի հոկտեմբերի 7-ի հրապարակման համաձայն` ՀՀ շարժական կապի գլոբալ համակարգի ծառայությունների մատուցման երրորդ օպերատորի գործունեության լիցենզիայի և ռադիոհաճախականությունների օգտագործման թույլտվության տրամադրման մրցույթում հաղթող է ճանաչվել «Ֆրանս Տելեկոմ» ընկերությունը:
Մրցույթի կանոններով սահմանված ընթացակարգի համաձայն, վերոնշյալ հրապարակումից հետո, 10 օրվա ընթացքում ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը պետք է տրամադրեր նախնական լիցենզիա`  հաղթող ճանաչված ընկերության կողմից գրանցված տեղական «ՖՏԱ Տելեկոմ» փակ բաժնետիրական ընկերությանը:
   «ՖՏԱ Տելեկոմ» ՓԲԸ-ն ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով էր ներկայացրել շարժական կապի գլոբալ համակարգի ծառայությունների մատուցման երրորդ օպերատորի գործունեության լիցենզիա և ռադիոհաճախականությունների օգտագործման թույլտվություն ստանալու հայտ:
        Քննարկելով նշյալ հայտը`  հանձնաժողովը որոշել է.

Հայաստանի Հանրապետության շարժական կապի գլոբալ համակարգի ծառայությունների մատուցման երրորդ օպերատորի գործունեության լիցենզիա և ռադիոհաճախականությունների օգտագործման թույլտվության տրամադրման մրցույթում հաղթող ճանաչել «Ֆրանս Տելեկոմ» ընկերությանը:
«ՖՏԱ ՏԵԼԵԿՈՄ» փակ բաժնետիրական ընկերությանը համարել նախնական լիցենզավորված` մինչև օրենքով սահմանված չորսշաբաթյա ժամկետի ավարտից հետո ընկերությանը վերջնական լիցենզիայի և թույլտվությունների տրամադրումը:

Որոշման մանրամասներին կարելի է ծանոթանալ հանձնաժողովի ինտերնետային կայքում`  http://www.psrc.am
            

             ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով