Նոյեմբերի 5-ի հանձնաժողովի նիստ
30/10/2008
2008 թվականի նոյեմբերի 5-ին, ժամը 11:00-ին, ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նիստերի դահլիճում տեղի կունենա հանձնաժողովի նիստ, որտեղ կքննարկվի...
Նախագիծ
Օ Ր Ա Կ Ա Ր Գ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՆԻՍՏԻ
5 նոյեմբերի, 2008թ ժամը՝ 11:00 - ին
1.Հանրային ամրակցված հեռախոսացանցի շահագործման մեջ գերիշխող դիրք զբաղեցնող օպերատորների կողմից հանրային ամրակցված հեռախոսացանցի գծերի ենթակառուցվածքների գտնվելու վայրի և առկա թողունակության մասին տեղեկությունների տրամադրման կարգը հաստատելու մասին
որոշման նախագիծը հավելվածը
Զեկուցող` Գ.Գևորգյան
2. «ԷՔՍՊՐՈՄՏ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը տրամադրված № ՏՕ-0018 թույլտվության գործողության ժամկետը երկարաձգելու մասին
որոշման նախագիծը հավելվածը
Զեկուցող` Գ.Գևորգյան
3. Շարժական ռադիոկապի ցանցի շահագործման № ՏՍՕ-0011 և շարժական ռադիոկապի ցանցի բազային ռադիոկայանի շահագործման № ՏՍԲ-0010 թույլտվություններն ուժը կորցրած ճանաչելու մասին
որոշման նախագիծը
Զեկուցող` Գ.Գևորգյան
4. Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2007 թվականի դեկտեմբերի 28-ի № 683Ա որոշման մեջ լրացում կատարելու մասին
որոշման նախագիծը
Զեկուցող` Գ.Գևորգյան
5. Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2008 թվականի հունվարի 25-ի №12Ա որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին
որոշման նախագիծը
Զեկուցող` Գ.Գևորգյան
6. Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2008 թվականի հունվարի 25-ի №13Ա որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին
որոշման նախագիծը
Զեկուցող` Գ.Գևորգյան
7. Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2008 թվականի հունվարի 25-ի №15Ա և մարտի 21-ի №121Ա որոշումներն ուժը կորցրած ճանաչելու մասին
որոշման նախագիծը
Զեկուցող` Գ.Գևորգյան
8. Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2008 թվականի փետրվարի 29-ի № 90Ա որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին
որոշման նախագիծը
Զեկուցող` Գ.Գևորգյան
9. «Արտավազդ և Բորիս» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը համարների զբաղեցման թույլտվություն տրամադրելու մասին
որոշման նախագիծը հավելվածը
Զեկուցող` Գ.Գևորգյան
10. Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2006 թվականի դեկտեմբերի 22-ի №341Ա որոշման մեջ փոփոխություն կատարելու և «Հերմոն ՄԱԴ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության «Քարագլուխ» փոքր հիդրոէլեկտրակայանի կառուցման №0227 լիցենզիայի գործողության ժամկետը երկարաձգելու մասին
որոշման նախագիծը
Զեկուցող` Հ.Հակոբյան
11. Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2006 թվականի նոյեմբերի 20-ի №279Ա որոշման մեջ փոփոխություն կատարելու և «ՌԱԵԼ ԳԷՍ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության «Եղեգիս-2» փոքր հիդրոէլեկտրակայանի կառուցման №0224 լիցենզիայի գործողության ժամկետը երկարաձգելու մասին
որոշման նախագիծը
Զեկուցող` Հ.Հակոբյան
12. «Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերության կողմից գույք գրավադրելուն համաձայնություն տալու մասին
որոշման նախագիծը
Զեկուցող` Հ.Հակոբյան
13. «Տիրակալ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը բաժնեմաս օտարելու թույլտվություն տալու մասին
որոշման նախագիծը
Զեկուցող` Հ.Հակոբյան
14. Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2007 թվականի օգոստոսի 31-ի №358Ա որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին
որոշման նախագիծը
Զեկուցող` Հ.Հակոբյան
ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող
հանձնաժողովի նախագահ` Ռ.Նազարյան