«ՖՏԱ ՏԵԼԵԿՈՄ»-ին տրամադրվել է շարժական կապի երրորդ օպերատորի վերջնական լիցենզիա
20/11/2008
«ՖՏԱ ՏԵԼԵԿՈՄ» -ին տրամադրվել է շարժական կապի երրորդ օպերատորի վերջնական լիցենզիա
ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի` նոյեմբերի 19-ի արտահերթ նիստում քննարկվել է «ՖՏԱ ՏԵԼԵԿՈՄ» փակ բաժնետիրական ընկերությանը հանրային շարժա¬կան կապի ծառայությունների մատուցման համար հանրային էլեկտրոնային հաղորդակցության ցանցի (ցանցի շահագործման) լիցենզիա, ռադիոհաճախականությունների օգտագործման և համարների զբաղեցման թույլտվություններ տրամադրելու մասին հարցը:
Հանձնաժողովը, շարժական կապի երրորդ օպերատորի մրցույթի կազմա-կերպման կանոնների համաձայն` դեռևս սույն թվականի հոկտեմբերի 17-ին «ՖՏԱ Տելեկոմ» փակ բաժնետիրական ընկերությանը տրամադրել էր նախնական լիցենզիա, պայմանով, որ չորսշաբաթյա ժամկետի ավարտից հետո, որի ընթացքում շարժական կապի երրորդ օպերատորի մրցույթին մասնակից այլ հայտատուների հնարավորություն էր տրվել բողոքներ ներկայացնելու, երկշաբաթյա ժամկետում նշված ընկերությանը կտրամադրի գործունեության վերջնական լիցենզիա և համապատասխան թույլտվություններ: Հաշվի առնելով նշյալ ժամկետում այլ հայտատուների կողմից բողոքների բացակայության փաստը, հանձնաժողովը քննարկման արդյունքում որոշել է.
«ՖՏԱ ՏԵԼԵԿՈՄ» փակ բաժնետիրական ընկերությանը Հայաստանի Հանրապետության տարածքում հանրային շարժական կապի ծառայությունների մատուցման համար տրամադրել հանրային էլեկտրոնային հաղորդակցության ցանցի շահագործման լիցենզիա, ինչպես նաև` ռադիոհաճախականությունների օգտագործման և համարների զբաղեցման թույլտվություններ:
Որոշման մանրամասներին կարելի է ծանոթանալ այստեղ: