Դեկտեմբերի 17-ի հանձնաժողովի նիստ
11/12/2008
2008 թվականի դեկտեմբերի 17-ին, ժամը 11:00-ին, ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նիստերի դահլիճում տեղի կունենա հանձնաժողովի նիստ, որտեղ կքննարկվի...
Նախագիծ
Օ Ր Ա Կ Ա Ր Գ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՆԻՍՏԻ
17 դեկտեմբերի, 2008թ ժամը՝ 11:00 - ին
1. Նոր սպառողի կամ սպառողի վերակառուցվող սպառման համակարգն էլեկտրական ցանցին միացման գործընթացի իրականացման վերաբերյալ Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով ներկայացվող տեղեկատվության ձևը հաստատելու մասին
որոշման նախագիծը հավելվածը
Զեկուցող`Մ.Ջալալայան
2. Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2006 թվականի սեպտեմբերի 15-ի № 202Ա որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին
որոշման նախագիծը
Զեկուցող` Գ.Գևորգյան
3. Անհատ ձեռնարկատեր Արսեն Հարությունյանին տրամադրված № ՏՍՕ-0008 թույլտվության գործողության ժամկետը երկարաձգելու մասին
որոշման նախագիծը հավելվածը
Զեկուցող` Գ.Գևորգյան
4. «ԳՐԻԳ-ՆԱՍ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը ռադիոհաճախականության օգտագործման թույլտվություն տրամադրելու մասին
որոշման նախագիծը հավելվածը
Զեկուցող` Գ.Գևորգյան
5. «ՄԻԿԱ ԷԿԻՍԵՐՎԻՆԳ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը համարների զբաղեցման թույլտվություն տրամադրելու մասին
որոշման նախագիծը հավելվածը
Զեկուցող` Գ.Գևորգյան
6. «Կասկադ Տելեկոմ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը համարների զբաղեցման թույլտվություն տրամադրելու մասին
որոշման նախագիծը հավելվածը
Զեկուցող` Գ.Գևորգյան
7. Անհատ ձեռնարկատեր Արտուշ Գրիգորյանին համարների զբաղեցման թույլտվություն տրամադրելու մասին
որոշման նախագիծը հավելվածը
Զեկուցող` Գ.Գևորգյան
8. «ՀԱՅՌՈՒՍԿՈԳԵՆԵՐԱՑԻԱ» փակ բաժնետիրական ընկերությանը ջեռուցման և տաք ջրամատակարարման նպատակով ջերմային էներգիայի փոխադրման ցանցի կառուցման լիցենզիա տրամադրելու մասին
որոշման նախագիծը հավելվածը
Զեկուցող` Հ.Ամիրաղյան
9. «ԱՖԱՄԻԱ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության «Դարբաս ՓՀԷԿ-2» փոքր հիդրոէլեկտրակայանի գույքը գրավ դնելուն համաձայնություն տալու մասին
որոշման նախագիծը
Զեկուցող` Հ.Ամիրաղյան
10. «Ջաղացի Ձոր» փակ բաժնետիրական ընկերության «Գողթ-2» փոքր հիդրոէլեկտրակայանի գույքը գրավ դնելուն համաձայնություն տալու մասին
որոշման նախագիծը
Զեկուցող` Հ.Ամիրաղյան
11. «ՄԻՆԱ-ՄԱՅԱ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության «Եղեգնաձոր» փոքր հիդրոէլեկտրակայանի գույքը գրավ դնելուն համաձայնություն տալու մասին
որոշման նախագիծը
Զեկուցող` Հ.Ամիրաղյան
12. Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2007 թվականի նոյեմբերի 23-ի № 589Ա որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին
որոշման նախագիծը
Զեկուցող` Հ.Ամիրաղյան
13. Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2008 թվականի ապրիլի 18-ի № 206 Ա որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին
որոշման նախագիծը
Զեկուցող` Հ.Ամիրաղյան
ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող
հանձնաժողովի նախագահ` Ռ.Նազարյան