Միջազգային զանգերի տերմինացիա իրականացնելու կարգը սահմանելու մասին
04/02/2009
ՀՀ հանրային ծառայություններր կարգավորող հանձնաժողովի՝ փետրվարի 4-ին կայացած նիստում քննարկվել է «Միջազգային զանգերի տերմինացիա իրականացնելու կարգը սահմանելու մասին» հարցը։
Ձայնային ծառայությունների շուկայում տարածված միջազգային զանգերի անօրինական տերմինացիայի վերաբերյալ «ԱրմենՏել» և «Ղ-Տելեկոմ» փակ բաժնետիրական ընկերությունները՝ դիմել էին ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով` խնդրելով ձեռնարկել միջոցներ խնդիրը կարգավո-րելու համար։ Համակողմանի, տևական ուսումնասիրությունից հետո հարցը ներկայացվել է հանձնաժողովի նիստի քննարկմանը:
Նիստում կայացվել է որոշում, որով հանձնաժողովը սահմանել է միջազգային զանգերի տերմինացիա հասկացությունը և կանոնակարգել հանրային էլեկտրոնային հաղորդակցության ցանցերի օպերատորների կողմից միջազգային զանգերի տերմինացիայի իրականացման պայմանները: Որևէ անձի կողմից նշված պայմաններից դուրս միջազգային զանգերի տերմինացիայի իրականացման պարագայում հանրային էլեկտրոնային հաղորդակցության ցանցերի օպերատորները (բավարար ապացույցների առկայության դեպքում) իրավասու են դադարեցնել տվյալ անձին մատուցվող ձայնային ծառայությունները` դադարեցման պահից տասնօրյա ժամկետում ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովին տեղեկացնելով այդ մասին:
ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով