Փետրվարի 18-ի հանձնաժողովի նիստ
12/02/2009
2009 թվականի փետրվարի 18-ին, ժամը 11:00-ին, ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նիստերի դահլիճում տեղի կունենա հանձնաժողովի նիստ, որտեղ կքննարկվի...
Նախագիծ
18 փետրվարի, 2009թ ժամը՝ 11:00 - ին
1. Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով ներկայացվող հանրային էլեկտրոնային հաղորդակցության ցանցի տեխնիկական նախագծում ընդգրկվող փաստաթղթերի ցանկը հաստատելու մասին
2. «ԱԱՏՎՔ» փակ բաժնետիրական ընկերությանը տրամադրված №0508 թույլտվության մեջ փոփոխություն կատարելու մասին
3. «ՀԱՐՔ ՆԵԹ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը տրամադրված № 0376 լիցենզիայի մեջ փոփոխություն կատարելու մասին որոշման նախագիծը
4. «ԿՈՄՊԼԱԲ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը հանրային էլեկտրոնային հաղորդակցության ցանցի լիցենզիա տրամադրելու մասին
5. «ՔՐՈՍՍՆԵԹ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը հանրային էլեկտրոնային հաղորդակցության ցանցի լիցենզիա տրամադրելու մասին
6. Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2007 թվականի նոյեմբերի 29-ի № 595Ա որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին
7. Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2007 թվականի հոկտեմբերի 19-ի № 466Ա որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին
8. Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2007 թվականի հոկտեմբերի 19-ի № 461Ա որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին
9. Տվյալների փոխանցման ծառայությունների մատուցման № ՊԼ-3394 լիցենզիան ուժը կորցրած ճանաչելու մասին