Սահմանվել են նոր սակագներ
27/02/2009
ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի` փետրվարի 27-ին կայացած նիստում քննարկվել են «ՀայՌուսգազարդ» փակ բաժնետիրական ընկերության կողմից սպառողներին վաճառվող բնական գազի, գազամատակարարման համակարգի օպերատորի ծառայության, ինչպես նաև` բնական գազի փոխադրման և բաշխման ծառայությունների, էլեկտրաէներգետիկական համակարգի, «Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերության կողմից սպառողներին վաճառվող էլեկտրական էներգիայի, «Հայջրմուղկոյուղի» փակ բաժնետիրական ընկերության կողմից սպառողներին խմելու ջրի մատակարարման և ջրահեռացման ծառայությունների մատուցման սակագների սահմանման մասին հարցերը:
ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը, քննարկելով վերը նշված հարցերը` որոշել է
1. «ՀայՌուսգազարդ» փակ բաժնետիրական ընկերության կողմից սպառողներին վաճառվող բնական գազի համար սահմանել հետևյալ սակագները.
բ) ամսական 10,0 հազար նորմալ խորանարդ մետր և ավելի սպառում ունեցող սպառողներին վաճառվող` 7900 կկալ/նորմալ խորանարդ մետր ջերմարարություն ունեցող բնական գազի սակագինը` 215 ԱՄՆ դոլարին համարժեք դրամ` սպառված յուրաքանչյուր հազար նորմալ խորանարդ մետր բնական գազի համար (ներառյալ ավելացված արժեքի հարկը):
2. «Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերության կողմից սպառողներին վաճառվող էլեկտրական էներգիայի համար սահմանել հետևյալ սակագները (ներառյալ ավելացված արժեքի հարկը).
բ) գիշերային սակագին(2300 - 700)` 20 դրամ/կՎտժ,
բ) գիշերային սակագին(2300 - 700)` 17 դրամ/կՎտժ.
բ) գիշերային սակագին (2300 - 700)` 17 դրամ/կՎտժ.
բ) գիշերային սակագին(2300 - 700)` 17 դրամ/կՎտժ.
3. «Հայջրմուղկոյուղի» փակ բաժնետիրական ընկերության կողմից սպառողներին յուրաքանչյուր խորանարդ մետր խմելու ջրի մատակարարման և ջրահեռացման ծառայությունների մատուցման համար 179,78 դրամ սակագին:
Սահմանված սակագները ուժի մեջ կմտնեն 2009 թվականի ապրիլի 1-ից:
Մանրամասներին կարելի է ծանոթանալ այստեղ:
ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով