Մարտի 18-ի հանձնաժողովի նիստ
13/03/2009
2009 թվականի մարտի 18-ին, ժամը 11:00-ին, ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նիստերի դահլիճում տեղի կունենա հանձնաժողովի նիստ, որտեղ կքննարկվի...
18 մարտի, 2009թ ժամը՝ 11:00 - ին
1. «Էլեկտրաէներգետիկական համակարգի օպերատոր» փակ բաժնետիրական ընկերությանը տրամադրված մի շարք թույլտվությունների գործողության ժամկետները երկարաձգելու մասին
2. «ՔԼԻԸՍՏՐԻՄ ԱՐՄԵՆԻԱ» փակ բաժնետիրական ընկերությանը տրամադրված № 0271 թույլտվության և № 0452 լիցենզիայի մեջ փոփոխություն կատարելու մասին
3. «ՋԱՂԱՑԻ ՁՈՐ» փակ բաժնետիրական ընկերությանը «Գողթ-1» փոքր հիդրոէլեկտրակայանի կառուցման լիցենզիա տրամադրելու մասին
4. Տվյալների փոխանցման ծառայությունների մատուցման № ՊԼ-4270 լիցենզիան ուժը կորցրած ճանաչելու մասին
5. Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2006 թվականի օգոստոսի 21-ի №180Ա որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին