Մարտի 25-ի հանձնաժողովի նիստ
20/03/2009
2009 թվականի մարտի 25-ին, ժամը 11:00-ին, ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նիստերի դահլիճում տեղի կունենա հանձնաժողովի նիստ, որտեղ կքննարկվի...
25 մարտի, 2009թ ժամը՝ 11:00 - ին
1. «Միջազգային էներգետիկ կորպորացիա» փակ բաժնետիրական ընկերության 2009-2011 թվականների ներդրումային ծրագրին համաձայնություն տալու մասին
Զեկուցող` Ա.Բուդաղյան
2. «ՄԻՆԱ-ՄԱՅԱ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության «Եղեգնաձոր» փոքր հիդրոէլեկտրակայանի գույքը գրավ դնելուն համաձայնություն տալու մասին
3. Տվյալների փոխանցման ծառայությունների մատուցման №ՊԼ-2518 լիցենզիան ուժը կորցրած ճանաչելու մասին
4. «Հերմոն ՄԱԴ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը «Քարագլուխ» փոքր հիդրոէլեկտրակայանում էլեկտրական էներգիայի (hզորության) արտադրության լիցենզիա տրամադրելու մասին
5. «Հերմոն ՄԱԴ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության «Քարագլուխ» փոքր հիդրոէլեկտրակայանից առաքվող էլեկտրական էներգիայի սակագնի սահմանման մասին
6. «ԴԻՆՈ ԳՈԼԴ ՄԱՅՆԻՆԳ ՔԱՄՓՆԻ» փակ բաժնետիրական ընկերությանը ռադիոհաճախականությունների օգտագործման թույլտվություն տրամադրելու մասին
7. Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2008 թվականի սեպտեմբերի 17-ի № 500Ա որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին
8. «ՆԱՎԻ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը հանրային էլեկտրոնային հաղորդակցության ցանցի լիցենզիա տրամադրելու մասին
9. «ԳԵՎԱԼ ՏԵԼ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը հանրային էլեկտրոնային հաղորդակցության ցանցի լիցենզիա տրամադրելու մասին
10. «ԱԱՏՎՔ» փակ բաժնետիրական ընկերությանը հանրային ամրակցված հեռախոսային ցանցի ոչ աշխարհագրական կոդի և համարների զբաղեցման թույլտվություն տրամադրելու մասին
11. «Նետսիս» համատեղ ձեռնարկություն սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը հանրային ամրակցված հեռախոսային ցանցի ոչ աշխարհագրական կոդի և համարների զբաղեցման թույլտվություն տրամադրելու մասին
12. «ՔՐՈՍՍՆԵԹ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը հանրային ամրակցված հեռախոսային ցանցի ոչ աշխարհագրական կոդի և համարների զբաղեցման թույլտվություն տրամադրելու մասին