Ապրիլի 1-ի հանձնաժողովի նիստ
27/03/2009
2009 թվականի ապրիլի 1-ին, ժամը 11:00-ին, ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նիստերի դահլիճում տեղի կունենա հանձնաժողովի նիստ, որտեղ կքննարկվի...
Նախագիծ
Օ Ր Ա Կ Ա Ր Գ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՆԻՍՏԻ
1 Ապրիլի, 2009թ ժամը՝ 11:00 - ին
1. «Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերության կողմից ներկայացված բանկային երաշխիքին համաձայնություն տալու մասին
Զեկուցող` Ա.Արշակյան
2. «ՆԻՏԻ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը հանրային էլեկտրոնային հաղորդակցության ցանցի լիցենզիա տրամադրելու մասին
Զեկուցող` Գ.Գևորգյան
3. «ԵՎՐՈ ՇԱԴՈ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը հանրային էլեկտրոնային հաղորդակցության ցանցի լիցենզիա տրամադրելու մասին
Զեկուցող` Գ.Գևորգյան
4. «ՄԻՐ» միջպետական հեռուստառադիոընկերության Հայաստանի մասնաճյուղին տրամադրված №ՌՌԳ/կ-083/1 թույլտվության գործողության ժամկետը երկարաձգելու մասին
Զեկուցող` Գ.Գևորգյան
5. «ՍԱՄՎԵԼ ԱՎԱԳՅԱՆ ԵՎ ՈՐԴԻՆԵՐ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը տրամադրված №9/1-37 թույլտվության գործողության ժամկետը երկարաձգելու մասին
Զեկուցող` Գ.Գևորգյան
6. «ԽԱՍՈՒՐՈ ԳՐՈՒՊ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը տրամադրված №9/1-27 թույլտվության գործողության ժամկետը երկարաձգելու մասին
Զեկուցող` Գ.Գևորգյան
7. Անհատ ձեռնարկատեր Կարեն Կարապետյանին տրամադրված №7/2-12/26 թույլտվության գործողության ժամկետը երկարաձգելու մասին
Զեկուցող` Գ.Գևորգյան
8. Շարժական ռադիոկապի ցանցի շահագործման №ՏՍՕ-0045 թույլտվությունն ուժը կորցրած ճանաչելու մասին
Զեկուցող` Գ.Գևորգյան
9. «ԳՈՇՀԷԿ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության «Խաչարձան» փոքր հիդրոէլեկտրակայանի կառուցման №0228 լիցենզիայի գործողության ժամկետը երկարաձգելու մասին
Զեկուցող` Հ.Ամիրաղյան
10. «Ալեզի» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության «Տաշիր ՀԷԿ-1» փոքր հիդրոէլեկտրակայանի կառուցման №0199 լիցենզիայի գործողության ժամկետը երկարաձգելու մասին
Զեկուցող` Հ.Ամիրաղյան
11. «Ապահով տանիք» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության «Վահագնի» փոքր հիդրոէլեկտրակայանի կառուցման №0166 լիցենզիայի գործողության ժամկետը երկարաձգելու մասին
Զեկուցող` Հ.Ամիրաղյան
12. «ՀԱՅՌՈՒՍԿՈԳԵՆԵՐԱՑԻԱ» փակ բաժնետիրական ընկերությանը ջեռուցման և տաք ջրամատակարարման նպատակով ջերմային էներգիայի բաշխման ցանցի կառուցման լիցենզիա տրամադրելու մասին
Զեկուցող` Հ.Ամիրաղյան
13. Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2007 թվականի ապրիլի 27-ի № 204Ա որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին
Զեկուցող` Հ.Ամիրաղյան
14. Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2008 թվականի մարտի 21-ի № 133Ա որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին
Զեկուցող` Հ.Ամիրաղյան
15. Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2007 թվականի հունիսի 15-ի № 276 Ա որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին
Զեկուցող` Հ.Ամիրաղյան
16. Տվյալների փոխանցման ծառայությունների մատուցման № ՊԼ-3775 լիցենզիան ուժը կորցրած ճանաչելու մասին
Զեկուցող` Հ.Ամիրաղյան
ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող
հանձնաժողովի նախագահ` Ռ.Նազարյան