Մայիսի 20-ի հանձնաժողովի նիստ
15/05/2009
2009 թվականի մայիսի 20-ին, ժամը 11:00-ին, ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նիստերի դահլիճում տեղի կունենա հանձնաժողովի նիստ, որտեղ կքննարկվի...
Նախագիծ
Օ Ր Ա Կ Ա Ր Գ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՆԻՍՏԻ
20 Մայիսի, 2009թ ժամը՝ 11:00 - ին
1. Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2008 թվականի նոյեմբերի 19-ի № 635Ա որոշման մեջ լրացում կատարելու մասին
Զեկուցող` Գ.Գևորգյան
2. «ՖՏԱ ՏԵԼԵԿՈՄ» փակ բաժնետիրական ընկերությանը հանրային շարժական կապի ծառայությունների մատուցման համար տրամադրված հանրային էլեկտրոնային հաղորդակցության ցանցի շահագործման լիցենզիան, ռադիոհաճախականությունների օգտագործման և համարների զբաղեցման թույլտվություններն ու պայմանները վերաձևակերպելու մասին
Զեկուցող` Գ.Գևորգյան
3. «ՋԱՂԱՑԻ ՁՈՐ» փակ բաժնետիրական ընկերության «Գողթ-1» և «Գողթ-2» փոքր հիդրոէլեկտրակայանների գույքը գրավ դնելուն համաձայնություն տալու մասին
Զեկուցող` Հ.Ամիրաղյան
4. «Լուսակունք» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության «Այրք ՓՀԷԿ -1» փոքր հիդրոէլեկտրակայանի կառուցման № 0210 լիցենզիայի գործողության ժամկետը երկարաձգելու մասին
Զեկուցող` Հ.Ամիրաղյան
5. «Լուսակունք» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության «Այրք ՓՀԷԿ -2» փոքր հիդրոէլեկտրակայանի կառուցման № 0211 լիցենզիայի գործողության ժամկետը երկարաձգելու մասին
Զեկուցող` Հ.Ամիրաղյան
6. «Լուսակունք» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության «Ավազան» փոքր հիդրոէլեկտրակայանի կառուցման № 0217 լիցենզիայի գործողության ժամկետը երկարաձգելու մասին
Զեկուցող` Հ.Ամիրաղյան
7. Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2007 թվականի մայիսի 11-ի №222Ա որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին
Զեկուցող` Հ.Ամիրաղյան
8. Տվյալների փոխանցման ծառայությունների մատուցման № 678 լիցենզիան ուժը կորցրած ճանաչելու մասին
Զեկուցող` Հ.Ամիրաղյան
9. Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2007 թվականի հոկտեմբերի 19-ի №464Ա որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին
Զեկուցող` Հ.Ամիրաղյան
ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող
հանձնաժողովի նախագահ` Ռ.Նազարյան