Հունիսի 3-ի հանձնաժողովի նիստ
29/05/2009
2009 թվականի հունիսի 3-ին, ժամը 11:00-ին, ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նիստերի դահլիճում տեղի կունենա հանձնաժողովի նիստ, որտեղ կքննարկվի...
Նախագիծ
Օ Ր Ա Կ Ա Ր Գ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՆԻՍՏԻ
3 Հունիսի, 2009թ ժամը՝ 11:00 - ին
1. Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2005 թվականի հուլիսի 8-ի № 95 Ն որոշման մեջ լրացում կատարելու մասին
Զեկուցող`Մ.Ջալալյան
2. Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2006 թվականի դեկտեմբերի 27-ի № 358 Ն որոշման մեջ լրացում կատարելու մասին
Զեկուցող`Մ.Ջալալյան
3. «Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերության 2009-2011 թվականների ներդրումային ծրագրին համաձայնություն տալու և սպառողների սպասարկման որակի ցուցանիշների ծրագրային մեծությունները հաստատելու մասին
Զեկուցող`Ա.Բուդաղյան
4. «Հայկական ատոմային էլեկտրակայան» փակ բաժնետիրական ընկերության №0002 լիցենզիայի գործողության ժամկետը երկարաձգելու մասին
Զեկուցող`Հ.Ամիրաղյան
5. «Երևանի Ջերմաէլեկտրակենտրոն» փակ բաժնետիրական ընկերության № 0003 և № 0014 լիցենզիաների գործողության ժամկետները երկարաձգելու մասին
Զեկուցող`Հ.Ամիրաղյան
6. «Ամբերդ ՀԷԿ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության «Ամբերդ ՀԷԿ-2» փոքր հիդրոէլեկտրակայանի կառուցման № 0205 լիցենզիայի գործողության ժամկետը երկարաձգելու մասին
Զեկուցող`Հ.Ամիրաղյան
7. Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2006 թվականի հունիսի 30-ի № 132 Ա որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին
Զեկուցող`Հ.Ամիրաղյան
8. Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2007 թվականի մարտի 23-ի № 113 Ա որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին
Զեկուցող`Գ.Գևորգյան
9. «ԼՈՒՍՎԵԼՔՈՄ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը հանրային էլեկտրոնային հաղորդակցության ցանցի լիցենզիա տրամադրելու մասին
Զեկուցող`Գ.Գևորգյան
10. «Արնակո Ինտերնեյշնլ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը համարների զբաղեցման թույլտվություն տրամադրելու մասին
Զեկուցող`Գ.Գևորգյան
11. Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2008 թվականի սեպտեմբերի 24-ի № 522 Ա որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին
Զեկուցող`Գ.Գևորգյան
12. «ԱԱՏՎՔ» փակ բաժնետիրական ընկերությանը ռադիոհաճախականությունների հատվածի օգտագործման թույլտվություն տրամադրելու մասին
Զեկուցող`Գ.Գևորգյան
13. «Լայքս» փակ բաժնետիրական ընկերությանը տրամադրված մի շարք թույլտվությունները և Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2006 թվականի դեկտեմբերի 29-ի №372Ա որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին
Զեկուցող`Գ.Գևորգյան
14. «Թերիսա» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը տրամադրված №9/1-73, №ՏՕ-0072 և №ՏԲ-0060 թույլտվություններն ուժը կորցրած ճանաչելու մասին
Զեկուցող`Գ.Գևորգյան
15. «Տրանս-Ակնթարթ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը տրամադրված №9/1-79, №ՏՕ-0082 և №ՏԲ-0077 թույլտվություններն ուժը կորցրած ճանաչելու մասին
Զեկուցող`Գ.Գևորգյան
ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող
հանձնաժողովի նախագահ` Ռ.Նազարյան