Հայաստանի Հանրապետության
Հանրային Ծառայությունները Կարգավորող Հանձնաժողով

Հայտարարություններ

Հունիսի 10-ի հանձնաժողովի նիստ

05/06/2009

2009 թվականի հունիսի 10-ին, ժամը 11:00-ին, ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նիստերի դահլիճում տեղի կունենա հանձնաժողովի նիստ, որտեղ կքննարկվի...


  Նախագիծ
Օ Ր Ա Կ Ա Ր Գ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՆԻՍՏԻ


10 Հունիսի, 2009թ                                                                                                               ժամը՝ 11:00 - ին

 

 

1. Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2006 թվականի դեկտեմբերի 27-ի № 358Ն որոշման պաշտոնական պարզաբանման մասին

 
Զեկուցող`Մ.Ջալալյան

2. Ելքային միջազգային ձայնային ծառայություններ մատուցող անձանց կողմից ներկայացվող հաշվետվության ձևը հաստատելու մասին
 
 
Զեկուցող`Գ.Գևորգյան

3. «Արաց» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը  ռադիոհաճախականությունների օգտագործման թույլտվություն տրամադրելու մասին
 
 
Զեկուցող`Գ.Գևորգյան
 
4. «Էփիջի Լէբս ԷյԷմ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը տրամադրված № ԱԿԵԿ -088/1 թույլտվությունն ուժը կորցրած ճանաչելու մասին
 
 
Զեկուցող`Գ.Գևորգյան
 
 
 
 
 

ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող
հանձնաժողովի նախագահ`                                                                             Ռ.Նազարյան