Հայաստանի Հանրապետության
Հանրային Ծառայությունները Կարգավորող Հանձնաժողով

Հաղորդագրություններ

«ԵՐԵՎԱՆ ՋՈՒՐ» ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ՆՈՐ ՍԱԿԱԳՆԵՐԸ

08/06/2009

 

«ԵՐԵՎԱՆ ՋՈՒՐ» ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ՆՈՐ ՍԱԿԱԳՆԵՐԸ

 

  ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի` հունիսի 8-ին կայացած նիստում քննարկվել է «Երևան Ջուր» փակ բաժնետիրական ընկերության կողմից սակագների սահմանման մասին հարցը:
  Քննարկելով վերը նշված հարցը հանձնաժողովը որոշել է սահմանել «Երևան Ջուր» փակ բաժնետիրական ընկերության կողմից սպառողներին խմելու ջրի մատակարարման և ջրահեռացման ծառայությունների մատուցման հետևյալ սակագները.
ա.) սպառողներին խմելու ջրի մատակարարման ծառայության մատուցման
սակագինը՝ 153.850 դրամ՝ (ներառյալ ավելացված արժեքի հարկը)` մատակարարված յուրաքանչյուր խորանարդ մետր  խմելու ջրի դիմաց:
բ.) սպառողներին  ջրահեռացման ծառայության մատուցման սակագինը՝ 12.670 դրամ՝ (ներառյալ ավելացված արժեքի հարկը)` մատակարարված յուրաքանչյուր խորանարդ մետր խմելու ջրի դիմաց:
գ.) սպառողներին  կեղտաջրերի մաքրման ծառայության մատուցման  սակագինը՝  14.480 դրամ՝ (ներառյալ ավելացված արժեքի հարկը)` մատակարարված յուրաքանչյուր խորանարդ մետր խմելու ջրի դիմաց:
  Բոլոր ծառայություններից օգտվելու դեպքում` սպառողներին մատուցված ծառայություննեերի դիմաց ընդհանուր սակագինը կկազմի 181 դրամ (ներառյալ ավելացված արժեքի հարկը)` մատակարարված յուրաքանչյուր խորանարդ մետր խմելու ջրի համար:
  Ընդունված որոշումն ուժի մեջ կմտնի 2009 թվականի հուլիսի  8-ից:
     Որոշման մանրամասներին կարելի է ծանոթանալ այստեղ :