Հուլիսի 29-ի հանձնաժողովի նիստի լրացուցիչ օրակարգ
27/07/2009
ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2009 թվականի հուլիսի 29-ի, ժամը 11:00-ի նիստի օրակարգում ավելացել է ևս 2 լրացուցիչ հարց
Նախագիծ
Օ Ր Ա Կ Ա Ր Գ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՆԻՍՏԻ
(ԼՐԱՑՈՒՑԻՉ)
29 հուլիսի, 2009թ ժամը՝ 11:00 - ին
1. Անհատ ձեռնարկատեր Հարություն Ռեզյանին տվյալների հաղորդման և ինտերնետ հասանելիության ծառայությունների մատուցման լիցենզիա տրամադրելու մասին
Զեկուցող` Հ.Հակոբյան
2. «ԱՐՆԱԿՈ ԻՆՏԵՐՆԵՅՇՆԼ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը տրամադրված ձայնային ծառայությունների մատուցման №0336 լիցենզիայում փոփոխություն կատարելու մասին
Զեկուցող` Հ.Հակոբյան
ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող
հանձնաժողովի նախագահ` Ռ.Նազարյան