Հայաստանի Հանրապետության
Հանրային Ծառայությունները Կարգավորող Հանձնաժողով

Հայտարարություններ

Օգոստոսի 26-ի հանձնաժողովի նիստ

21/08/2009

2009 թվականի օգոստոսի 26-ին, ժամը 11:00-ին, ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նիստերի դահլիճում տեղի կունենա հանձնաժողովի նիստ, որտեղ կքննարկվի...


Օ Ր Ա Կ Ա Ր Գ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՆԻՍՏԻ


26 Օգոստոսի, 2009թ                                                                                                               ժամը՝ 11:00 - ին

 

 

1. Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2005 թվականի հուլիսի 8-ի №95Ն որոշման մեջ լրացում և փոփոխություն կատարելու մասին

 
Զեկուցող` Մ.Ջալալյան

2. Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2006 թվականի հունվարի 20-ի №9Ն որոշման մեջ փոփոխություն և լրացում կատարելու մասին
 
 
Զեկուցող` Մ.Ջալալյան

3. Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2006 թվականի հունվարի 20-ի №8Ն որոշման մեջ փոփոխություն և լրացում կատարելու մասին

 
Զեկուցող` Մ.Ջալալյան

4. Սիրողական ռադիոօպերատորների թույլտվությունների դասակարգման և տրամադրման, սիրողական ռադիոկայանների գրանցման, տեղադրման և օգտագործման կանոններն ու որակավորման չափանիշներին սիրողական ռադիոօպերատորների համապատասխանությունն ստուգելու կարգը հաստատելու մասին
 
 
Զեկուցող` Գ.Գևորգյան
 
5. «ԱրմենՏել», «Ղ-Տելեկոմ» և «Օրանժ Արմենիա» փակ բաժնետիրական ընկերությունների հանրային էլեկտրոնային հաղորդակցության շարժական բջջային կապի ցանցերում 2010 թվականի հունվարի 1-ից կիրառման ենթակա կարճ հաղորդագրության (SMS) վերջնավորման փոխկապակցման ծառայության վճարի ժամանակացույցը հաստատելու մասին

որոշման նախագիծը
 
Զեկուցող` Գ.Գևորգյան

6. «ԿՈՌՆԵՏ-ԱՄ» փակ բաժնետիրական ընկերությանը ռադիոհաճախականությունների օգտագործման թույլտվություն տրամադրելու մասին
 
 
Զեկուցող` Գ.Գևորգյան
 
7. «ԱՅՔԱՆ ՔՈՄՈՒՆԻՔԵՅՇՆՍ» փակ բաժնետիրական ընկերությանը ռադիոհաճախականությունների օգտագործման թույլտվություն տրամադրելու մասին
 
 
Զեկուցող` Գ.Գևորգյան

8. Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2008 թվականի դեկտեմբերի 3-ի №664Ա որոշման մեջ լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին
 
 
Զեկուցող` Գ.Գևորգյան
 
9. «Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2006 թվականի նոյեմբերի 3-ի №256Ա և 2007 թվականի մարտի 23-ի №130Ա որոշումներն ուժը կորցրած ճանաչելու մասին

 
Զեկուցող` Գ.Գևորգյան

10. «ՄԱՐ-ԱՆԺ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը ռադիոհաճախականության օգտագործման թույլտվություն տրամադրելու մասին
 
 
Զեկուցող` Գ.Գևորգյան
 
11. «ՄԿՐՏԻՉ ՊՈՂՈՍՅԱՆ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը ռադիոհաճախականության օգտագործման թույլտվություն տրամադրելու մասին
 
 
Զեկուցող` Գ.Գևորգյան

12. «ՏԱՔՍԻ ՏԱՎՐՈՍ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը ռադիոհաճախականության օգտագործման թույլտվություն տրամադրելու մասին

 
Զեկուցող` Գ.Գևորգյան
 
13. Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2008 թվականի հոկտեմբերի 17-ի №564Ա որոշման մեջ լրացումներ կատարելու մասին

 
Զեկուցող` Գ.Գևորգյան

14. «ԱՌԷՆԵՐՋԻ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը «Ղարախաչ-1» հողմային էլեկտրակայանի կառուցման լիցենզիա տրամադրելու մասին
 
 
Զեկուցող` Հ.Ամիրաղյան
 
15. «Վ.Գ. և որդիներ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը նախազգուշացնելու և «Հեր-Հեր-1» փոքր հիդրոէլեկտրակայանի կառուցման №0247 լիցենզիայի գործողության ժամկետը երկարաձգելու մասին
 
 
Զեկուցող` Հ.Ամիրաղյան
 
16. «Ֆիրմա Գ.Ա.Խ.» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության «Հեր-Հեր-1» փոքր հիդրոէլեկտրակայանի կառուցման համար անհրաժեշտ երաշխիքային գումարը Հայաստանի Հանրապետության պետական բյուջե փոխանցելու մասին
 
 
Զեկուցող` Հ.Ամիրաղյան
 
 

  
 
 
ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող
հանձնաժողովի նախագահ`                                                                       Ռ.Նազարյան