Հայաստանի Հանրապետության
Հանրային Ծառայությունները Կարգավորող Հանձնաժողով

Հայտարարություններ

Սեպտեմբերի 9-ի հանձնաժողովի նիստ

04/09/2009

2009 թվականի սեպտեմբերի 9-ին, ժամը 11:00-ին, ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նիստերի դահլիճում տեղի կունենա հանձնաժողովի նիստ, որտեղ կքննարկվի...


Նախագիծ 
 
Օ Ր Ա Կ Ա Ր Գ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՆԻՍՏԻ


9 Սեպտեմբերի, 2009թ                                                                                                               ժամը՝ 11:00 - ին

 

 

1. «ԱրմենՏել», «Ղ-Տելեկոմ» և «Օրանժ Արմենիա» փակ բաժնետիրական ընկերությունների հանրային էլեկտրոնային հաղորդակցության շարժական բջջային կապի ցանցերում 2009 թվականի հոկտեմբերի 1-ից
մինչև 2010 թվականի հունվարի 1- ը կիրառման ենթակա միջազգային մուտքային զանգի վերջնավորման փոխկապակցման ծառայության վճարը սահմանելու մասին

 
Զեկուցող` Գ.Գևորգյան

2. «ՁՈՐԱԳԱԶ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը ռադիոհաճախականության օգտագործման թույլտվություն տրամադրելու մասին
 
 
Զեկուցող` Գ.Գևորգյան

3. «ԱՎՏՈ ՍԻԹԻ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը ռադիոհաճախականության օգտագործման թույլտվություն տրամադրելու մասին

 
Զեկուցող` Գ.Գևորգյան

4. «ՏՐԻՈ ԿՈՆԿՈՐԴ ԻՆՏԵՐՆԵՅՇՆԼ» համատեղ ձեռնարկություն սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը ռադիոհաճախականության օգտագործման թույլտվություն տրամադրելու մասին
 
 
Զեկուցող` Գ.Գևորգյան
 
5. «Նոր Ակունք» փակ բաժնետիրական ընկերությանը տրամադրված №7/2-12/25, №ԳՌՑ-0327 թույլտվություններն ուժը կորցրած ճանաչելու մասին

որոշման նախագիծը
 
Զեկուցող` Գ.Գևորգյան

6. «ԳԼՈԲԱԼ ՔՈԼԼԱՅՆ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը հանրային էլեկտրոնային հաղորդակցության ցանցի լիցենզիատրամադրելու մասին
 
 
Զեկուցող` Գ.Գևորգյան
 
7. «ԵՂԵԳՀԷԿ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից «Եղեգ» փոքր հիդրոէլեկտրակայանի վերաբերյալ փաստաթղթերը Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով ներկայացնելու ժամկետը երկարաձգելու մասին
 
 
Զեկուցող` Ա.Բուդաղյան

8. «ՍԱՆՌԱՅԶԷԼԵԿՏՐԻԿ» փակ բաժնետիրական ընկերության բաժնետոմսերը վաճառելու թույլտվություն տալու մասին
 
 
Զեկուցող` Հ.Ամիրաղյան
 
9. «ԱմբերդՀԷԿ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության «Ամբերդ ՀԷԿ-1» փոքր հիդրոէլեկտրակայանի գույքը գրավ դնելուն համաձայնություն տալու մասին

 
Զեկուցող` Հ.Ամիրաղյան


  
 
 
ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող
հանձնաժողովի նախագահ`                                                                       Ռ.Նազարյան