Մարտի 1-ի հանձնաժողովի նիստ
23/02/2010
2010 թվականի մարտի 1-ին, ժամը 11:00-ին, ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նիստերի դահլիճում տեղի կունենա հանձնաժողովի նիստ, որտեղ կքննարկվի...
Նախագիծ
Օ Ր Ա Կ Ա Ր Գ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՆԻՍՏԻ
1 մարտի, 2010թ ժամը՝ 11:00 - ին
1. Էլեկտրաէներգետիկական համակարգի սակագների մասին
Զեկուցող` Ա.Արշակյան
2. Օգտակար ջերմային պահանջարկի հիման վրա համակցված արտադրության տեղակայանքներից առաքվող էլեկտրական էներգիայի սակագնի առավելագույն մեծությունը սահմանելու մասին
Զեկուցող` Ա.Արշակյան
3. «Երևանի ջերմաէլեկտրակենտրոն» փակ բաժնետիրական ընկերության կողմից առաքվող ջերմային էներգիայի սակագների մասին
Զեկուցող` Ա.Արշակյան
ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող
հանձնաժողովի նախագահ` Ռ.Նազարյան