Փետրվարի 24-ի հանձնաժողովի նիստ
19/02/2010
2010 թվականի փետրվարի 24-ին, ժամը 11:00-ին, ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նիստերի դահլիճում տեղի կունենա հանձնաժողովի նիստ, որտեղ կքննարկվի...
Նախագիծ
Օ Ր Ա Կ Ա Ր Գ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՆԻՍՏԻ
24 փետրվարի, 2010թ ժամը՝ 11:00 - ին
1. «Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերության սակագնային մարժայի հաշվարկում ներառվող էլեկտրաէներգիայի թույլատրելի կորուստների 2010 և 2011 թվականների մեծության սահմանման մասին
Զեկուցող` Ա.Բուդաղյան
2. «ԱրմենՏել», «Ղ-Տելեկոմ» և «Օրանժ Արմենիա» փակ բաժնետիրական ընկերությունների շարժական կապի ցանցերի և ոչ աշխարհագրական սկզբունքով համարներ օգտագործող օպերատորների ամրակցված կապի ցանցերի միջև փոխկապակցման ծառայությունների վճարների ժամանակացույցը հաստատելու մասին
Զեկուցող` Գ.Գևորգյան
3. «ԱՐԱԳԱԾ-276» արտադրական կոոպերատիվին տրամադրված №ՏՍՕ-0035 թույլտվության գործողության ժամկետը երկարաձգելու մասին
4. «ՎԱՆԵ-ՄՈՒՇ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը տրամադրված №ՏՍՕ-0033 թույլտվության գործողության ժամկետը երկարաձգելու մասին
Զեկուցող` Գ.Գևորգյան
5. Անհատ ձեռնարկատեր Աիդա Խլղաթյանին տրամադրված №9/1-89 թույլ-տվության գործողության ժամկետը երկարաձգելու մասին
Զեկուցող` Գ.Գևորգյան
6. Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2009 թվականի ապրիլի 22-ի №185Ա որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին
Զեկուցող` Հ.Ամիրաղյան
ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող
հանձնաժողովի նախագահ` Ռ.Նազարյան