Ճշգրտված սակագներ` երեք ընկերությունների համար
26/02/2010
ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի` փետրվարի 26-ի երկրորդ նիստում քննարկվել են «Շիրակ-ջրմուղկոյուղի« փակ բաժնետիրական ընկերության կողմից սպառողներին խմելու ջրի մատակարարման և ջրահեռացման ծառայությունների մատուցման, «Լոռի-ջրմուղկոյուղի» փակ բաժնետիրական ընկերության կողմից սպառողներին խմելու ջրի մատակարարման և ջրահեռացման ծառայությունների մատուցման, «Նոր ակունք» փակ բաժնետիրական ընկերության կողմից սպառողներին խմելու ջրի մատակարարման և ջրահեռացման ծառայությունների մատուցման սակագների սահմանման մասին հարցերը: ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը, քննարկելով վերը նշված հարցերը`որոշել է
1. «Շիրակ-ջրմուղկոյուղի» փակ բաժնետիրական ընկերության կողմից սպառողներին յուրաքանչյուր խորանարդ մետր խմելու ջրի մատակարարման և ջրահեռացման ծառայությունների մատուցման համար 172,2 դրամ սակագին` ներառյալ ԱԱՀ-ն:
2. «Լոռի-ջրմուղկոյուղի » փակ բաժնետիրական ընկերության կողմից սպառողներին յուրաքանչյուր խորանարդ մետր խմելու ջրի մատակարարման և ջրահեռացման ծառայությունների մատուցման համար 180,98 դրամ սակագին` ներառյալ ԱԱՀ-ն:
3. «Նոր ակունք» փակ բաժնետիրական ընկերության կողմից սպառողներին յուրաքանչյուր խորանարդ մետր խմելու ջրի մատակարարման և ջրահեռացման ծառայությունների մատուցման համար 202,63 դրամ սակագին` ներառյալ ԱԱՀ-ն:
Սահմանված սակագները ուժի մեջ կմտնեն 2010 թվականի ապրիլի 1-ից: Մանրամասներին կարելի է ծանոթանալ այստեղ :