Հայաստանի Հանրապետության
Հանրային Ծառայությունները Կարգավորող Հանձնաժողով

Հաղորդագրություններ

Ուղարկվել է հայցադիմումի պատասխանը

30/04/2010

Սույն թվականի ապրիլի 19-ին քաղաքացիներ Հ.Հովսեփյանը, Ա. Գևորգյանը, Հ. Բագրատյանը, Վ. Խաչատրյանը և մյուսները հայցադիմում են ներկայացրել Հայաստանի Հանրապետության վարչական դատարան` խնդրելով անվավեր ճանաչել Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2010 թվականի փետրվարի 26-ի «ՀայՌուսգազարդ» փակ բաժնետիրական ընկերության կողմից սպառողներին վաճառվող բնական գազի սակագների սահմանման մասին» №54Ն, «Գազամատակարարման համակարգի օպերատորի ծառայության մատուցման և բնական գազի բաշխման սակագների սահմանման մասին» №53Ն և «Բնական գազի փոխադրման սակագնի սահմանման մասին» №52Ն որոշումները:
      Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը հայտնում է, որ համաձայն Հայաստանի Հանրապետության վարչական դատավարության օրենսգրքի 83-րդ հոդվածի 1-ին մասի, հայցադիմումին ամբողջությամբ առարկելու վերաբերյալ հանձնաժողովի 2010 թվականի ապրիլի 28-ի №ՌՆ-808Ի գրությունն ուղարկվել է հայցադիմումով դատարան դիմած բոլոր քաղաքացիներին:
     Նշված գրությանը կարելի է մանրամասն ծանոթանալ Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի պաշտոնական կայքէջից` www.psrc.am:

Հայաստանի Հանրապետության հանրային

ծառայությունները կարգավորող հանձնաժողով

30.04.2010թ.

ք.Երևան 

 

Հայցադիմումի պատասխան