Հայաստանի Հանրապետության
Հանրային Ծառայությունները Կարգավորող Հանձնաժողով

Հաղորդագրություններ

ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը համաձայնություն է տվել «ՀայՌուսգազարդ» ՓԲԸ-ի 2010-2012 ներդրումային ծրագրին

21/05/2010

 
 
«ՀԱՅՌՈՒՍԳԱԶԱՐԴ» ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ 2010-2012 ԹՎԱԿԱՆՆԵՐԻ
ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ԾՐԱԳՐԻՆ ԿԱՐԳԱՎՈՐՈՂԸ ՏՎԵԼ Է ԻՐ ՀԱՄԱՁԱՅՆՈՒԹՅՈՒՆԸ

 
ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի՝ մայիսի 21-ի նիստում քննարկվել է «ՀայՌուսգազարդ» փակ բաժնետիրական ընկերության 2010-2012 թվականների ներդրումային ծրագրին համաձայնություն տալու մասին  հարցը:
Հանձնաժողովը համաձայնություն է տվել գազափոխադրման և գազաբաշխման ցանցերի վերակառուցման, արդիականացման, հուսալիության և անվտանգության մակարդակի բարձրացմանն ուղղված, «ՀայՌուսգազարդ» փակ բաժնետիրական ընկերության 2010-2012 թվականների ներդրումային ծրագրին` 24 203,3 մլն դրամ ծավալով (առանց ԱԱՀ), որից 2010 թվականին՝ 9 515,7 մլն դրամ:
Մանրամասներին կարելի է ծանոթանալ հանձնաժողովի ինտերնետային կայքում` www.psrc.am: