Հայաստանի Հանրապետության
Հանրային Ծառայությունները Կարգավորող Հանձնաժողով

Հաղորդագրություններ

Հունիսի 14-ից Հայաստանի Հանրապետությունում է գտնվում ԱՄՆ-ի Այովա նահանգի հանրային ծառայությունների խորհրդի (IUB) պատվիրակությունը...

15/06/2010

ԱՄՆ-ի Հանրային ծառայությունների կարգավորման ազգային ասոցիացիայի (NARUC) էներգետիկ կարգավորման համագործակցության ծրագրի շրջանակներում, ԱՄՆ-ի միջազգային զարգացման գործակալության (USAID) և ԱՄՆ-ի Հանրային ծառայությունների կարգավորման ազգային ասոցիացիայի հովանավորությամբ, հունիսի 14-ից Հայաստանի Հանրապետությունում է գտնվում ԱՄՆ-ի Այովա նահանգի հանրային ծառայությունների խորհրդի (IUB) պատվիրակությունը` նախագահի գլխավորությամբ:
Հունիսի 15-ին ԱՄՆ-ի Հանրային ծառայությունների կարգավորման ազգային ասոցիացիայի, ԱՄՆ-ի Այովա նահանգի հանրային ծառայությունների խորհրդի և ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի միջև, հանդիսավոր պայմաններում, ստորագրվել է փոխհամաձայնության հուշագիր:
Համագործակցությունը նախատեսում է. երկու կարգավորող մարմինների միջև փորձի և տեղեկատվության փոխանակում, անկախ կարգավորման դաշտում պատշաճ գործունեության իրականացման, էներգետիկայի և այլ բնագավառների շուկաների արդյունավետ, թափանցիկ ու կայուն աշխատանքի ապահովման նպատակով` ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովին միջազգային լավագույն փորձի տրամադրում:
Ծրագրի շրջանակներում կուսումնասիրվի նաև ԱՄՆ-ի հանրային ծառայությունները կարգավորող մարմինների` սպառողների և ներդրողների շահերի պաշտպանության բազմամյա փորձը:
ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը, ստեղծման օրվանից, ԱՄՆ-ի Հանրային ծառայությունների կարգավորման ազգային ասոցիացիայի և ԱՄՆ-ի Միջազգային զարգացման գործակալության աջակցությամբ ու հովանավորությամբ, սերտորեն համագործակցել է ԱՄՆ-ի Վաշինգտոն, Կենտուկի, Պենսիլվանիա նահագների հանրային ծառայությունների կարգավորող մարմինների հետ, իսկ Այովա նահանգի հետ համագործակցության շրջանակներում` ծրագրում է զարգացնել փոխգործակցության լավագույն ավանդույթները:

 ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով
15.06.2010թ.
ք.Երևան