Հունիսի 30-ի հանձնաժողովի նիստ
25/06/2010
2010 թվականի հունիսի 30-ին, ժամը 11:00-ին, ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նիստերի դահլիճում տեղի կունենա հանձնաժողովի նիստ, որտեղ կքննարկվի..
Նախագիծ
Օ Ր Ա Կ Ա Ր Գ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՆԻՍՏԻ
ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՆԻՍՏԻ
30 հունիսի, 2010թ ժամը՝ 11:00 - ին
1. «Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերության 2010-2012 թվականների ներդրումային ծրագրին համաձայնություն տալու և սպառողների սպասարկման որակի ցուցանիշների ծրագրային մեծությունները հաստատելու մասին
Զեկուցող` Ա.Բուդաղյան
2. «ԱրմենՏել» փակ բաժնետիրական ընկերության հանրային էլեկտրոնային հաղորդակցության ամրակցված ցանցում սկզբնավորված զանգի ոչ աշխարհագրական սկզբունքով համարներ օգտագործող օպերատորի հանրային էլեկտրոնային հաղորդակցության ամրակցված ցանցում վերջնավորման փոխկապակցման ծառայության վճարը սահմանելու մասին
Զեկուցող` Գ.Գևորգյան
3. Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2008 թվականի մայիսի 20-ի №273Ա որոշման մեջ լրացում կատարելու մասին
Զեկուցող` Գ.Գևորգյան
4. «ԱրմենՏել» փակ բաժնետիրական ընկերության հանրային էլեկտրոնային հաղորդակցության ամրակցված ցանցից դեպի ոչ աշխարհագրական սկզբունքով համարներ օգտագործող օպերատորի հանրային էլեկտրոնային հաղորդակցության ամրակցված ցանց կատարվող զանգերի առավելագույն սակագների սահմանման մասին
Զեկուցող` Գ.Գևորգյան
5. Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2006 թվականի մարտի 31-ի №43Ն որոշման մեջ լրացում կատարելու մասին
Զեկուցող` Գ.Գևորգյան
6. «Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությանը տրամադրված №ԳՌՑ – 0307 և №ԳՌՑ – 0308 թույլտվությունների գործողության ժամկետը երկարաձգելու մասին
Զեկուցող` Գ.Գևորգյան
7. Հայաստանի Հանրապետության էներգետիկայի կարգավորող հանձնաժողովի 2002 թվականի հունվարի 30-ի N4 որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին
Զեկուցող` Հ.Ամիրաղյան
8. «ՍԵԿՏՈՐ ՔՎԱՆՏ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության «Ձորագյուղ-2» փոքր հիդրոէլեկտրակայանի կառուցման №0289 լիցենզիայի գործողության ժամկետը երկարաձգելու մասին
Զեկուցող` Հ.Ամիրաղյան
9. «ԱԶԱՏԵԿ ՀԷԿ» փակ բաժնետիրական ընկերությանը «Ազատեկ» փոքր հիդրոէլեկտրակայանի վերականգնման լիցենզիա տրամադրելու մասին
Զեկուցող` Հ.Ամիրաղյան
10. Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2008 թվականի մայիսի 4-ի №228Ա և 2010 թվականի մայիսի 12-ի №236Ա որոշումներն ուժը կորցրած ճանաչելու մասին
Զեկուցող` Հ.Ամիրաղյան
11. Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2008 թվականի հունիսի 25-ի №345Ա որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին
Զեկուցող` Հ.Ամիրաղյան
12. Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2006 թվականի հունիսի 19-ի №110Ա որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին
Զեկուցող` Հ.Ամիրաղյան
կարգավորող հանձնաժողովի նախագահ` Ռ.Նազարյան