Հայաստանի Հանրապետության
Հանրային Ծառայությունները Կարգավորող Հանձնաժողով

Հայտարարություններ

Հուլիսի 14-ի հանձնաժողովի նիստ

08/07/2010

2010 թվականի հուլիսի 14-ին, ժամը 11:00-ին, ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նիստերի դահլիճում տեղի կունենա հանձնաժողովի նիստ, որտեղ կքննարկվի..


Նախագիծ 
 
Օ Ր Ա Կ Ա Ր Գ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՆԻՍՏԻ



14 հուլիսի, 2010թ                                                                                                               ժամը՝ 11:00 - ին
 
 
1. Էներգետիկայի բնագավառում ներդրումային ծրագրերի համաձայնեցման կարգը հաստատելու մասին
 
Զեկուցող`  Ա.Բուդաղյան
 
 
2. «ԱՌԷՆԵՐՋԻ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից «Ղարախաչ-1» հողմային էլեկտրակայանի վերաբերյալ փաստաթղթերը Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով ներկայացնելու ժամկետը երկարաձգելու մասին
 
 
 
Զեկուցող`  Ա.Բուդաղյան
 
 
3. «ՔԵԹՍԵՄԱՆՅԱՆ ԹՐԵՅԴԻՆԳ ՔԱՄՓՆԻ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության բաժնեմասը օտարելուն համաձայնություն տալու մասին
 
 
 
 Զեկուցող`  Գ.Գևորգյան
 
 
4. Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2008 թվականի հունիսի 25-ի №329Ա որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին

 
Զեկուցող`  Գ.Գևորգյան
 
 
5. Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2009 թվականի մայիսի 20-ի №239Ա որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին
 
 
Զեկուցող`  Հ. Հակոբյան
 
 
6. Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2006 թվականի հուլիսի 18-ի №146Ա որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին
 
 
Զեկուցող`  Հ.Հակոբյան
 
 
7. «ՄԻԵԶԵՐՔ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը «Իշխանասար» փոքր հիդրոէլեկտրակայանի կառուցման լիցենզիա տրամադրելու մասին
 
 
 
 Զեկուցող`  Հ.Հակոբյան
 
 
8. «Խ և Մ ընկերներ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը «Վարարակն» փոքր հիդրոէլեկտրակայանում էլեկտրական էներգիայի (հզորության) արտադրության լիցենզիա տրամադրելու մասին
 
 
Զեկուցող`  Հ.Հակոբյան
 
 
9. «Խ և Մ ընկերներ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության «Վարարակն» փոքր հիդրոէլեկտրակայանից առաքվող էլեկտրական էներգիայի սակագինը սահմանելու մասին
 
 
Զեկուցող`  Ա.Արշակյան
 
 
 
   

ՀՀ հանրային ծառայությունները                                  
կարգավորող հանձնաժողովի նախագահ`                                                                
Ռ.Նազարյան