Հայաստանի Հանրապետության
Հանրային Ծառայությունները Կարգավորող Հանձնաժողով

Հայտարարություններ

Հուլիսի 21-ի հանձնաժողովի նիստ

17/07/2010

2010 թվականի հուլիսի 21-ին, ժամը 11:00-ին, ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նիստերի դահլիճում տեղի կունենա հանձնաժողովի նիստ, որտեղ կքննարկվի..


Նախագիծ 
 
Օ Ր Ա Կ Ա Ր Գ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՆԻՍՏԻ



21 հուլիսի, 2010թ                                                                                                               ժամը՝ 11:00 - ին
 
 
1. «ԳԱՎԱՌՏՐԱՆՍ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը տրամադրված №9/1-96 թույլտվության գործողության ժամկետը երկարաձգելու մասին
 
Զեկուցող`  Գ.Գևորգյան
 
 
2. «ՍԻՐՈ ՎԱՐԴ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը ռադիոհաճախականության օգտագործման թույլտվություն տրամադրելու մասին
 
 
 
Զեկուցող`  Գ.Գևորգյան
 
 
3. Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2009 թվականի սեպտեմբերի 30-ի № 617Ա որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին
 
 
 
 Զեկուցող`  Գ.Գևորգյան
 
 
4. «ՀՈՎՆԵՏ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը հանրային էլեկտրոնային հաղորդակցության ցանցի լիցենզիա տրամադրելու մասին

 
Զեկուցող`  Գ.Գևորգյան
 
 
5. Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի մի շարք որոշումներ ուժը կորցրած ճանաչելու մասին
 
 
Զեկուցող`  Գ.Գևորգյան
 
 
6. «Ակադեմիկոս Ա.Լ.Մնջոյանի անվան Գյումրիի ՀԷԿ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության փոքր հիդրոէլեկտրակայանից առաքվող էլեկտրական էներգիայի սակագնի սահմանման մասին
 
 
Զեկուցող`  Ա.Արշակյան
 
 
7. «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» փակ բաժնետիրական ընկերությանը «Գեղի ՓՀԷԿ-1» փոքր հիդրոէլեկտրակայանի կառուցման լիցենզիա տրամադրելու մասին
 
 
 
 Զեկուցող`  Հ.Ամիրաղյան
 
 
8. «Խ ԵՎ Մ ԸՆԿԵՐՆԵՐ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության բաժնեմասերը գրավ դնելու թույլտվություն տալու և «Վարարակն» փոքր հիդրոէլեկտրակայանի գույքը գրավ դնելուն համաձայնություն տալու մասին
 
որոշման նախագիծը           հավելված
 
Զեկուցող`  Հ.Ամիրաղյան
 
 
9. Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2009 թվականի հուլիսի 8-ի №369Ա որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին
 
 
Զեկուցող`  Հ.Ամիրաղյան
 
 
 
   

ՀՀ հանրային ծառայությունները
կարգավորող հանձնաժողովի
նախագահի տեղակալ`                                                                
                    Ն.Գրիգորյան