Հայաստանի Հանրապետության
Հանրային Ծառայությունները Կարգավորող Հանձնաժողով

Հայտարարություններ

Օգոստոսի 4-ի հանձնաժողովի նիստ

30/07/2010

2010 թվականի օգոստոսի 4-ին, ժամը 11:00-ին, ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նիստերի դահլիճում տեղի կունենա հանձնաժողովի նիստ, որտեղ կքննարկվի..


Նախագիծ 
 
Օ Ր Ա Կ Ա Ր Գ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՆԻՍՏԻ



4 օգոստոսի, 2010թ                                                                                                               ժամը՝ 11:00 - ին
 
 
1. Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2006 թվականի դեկտեմբերի 27-ի №358Ն որոշման մեջ լրացում կատարելու մասին
 
Զեկուցող`  Ա.Բուդաղյան
 
 
2. Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2005 թվականի հուլիսի 8-ի №95Ն որոշման մեջ լրացումներ կատարելու մասին
 
 
 
Զեկուցող`  Ա.Բուդաղյան
 
 
3. Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2009 թվականի սեպտեմբերի 30-ի №623Ա որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին
 
 
 
 Զեկուցող`  Հ.Ամիրաղյան
 
 
4. «Էներգացանցշին» բաց բաժնետիրական ընկերությանը «Ծավ» փոքր հիդրոէլեկտրակայանում էլեկտրական էներգիայի (հզորության) արտադրության լիցենզիա տրամադրելու մասին

 
Զեկուցող`  Հ.Ամիրաղյան
 
 
5. «Էներգացանցշին» բաց բաժնետիրական ընկերության «Ծավ» փոքր հիդրոէլեկտրակայանից առաքվող էլեկտրական էներգիայի սակագինը սահմանելու մասին
 
 
Զեկուցող`  Ա.Արշակյան
 
 
6. «ԴԱՐ-21» ՀԵՌՈՒՍՏԱԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆ» փակ բաժնետիրական ընկերությանը տրամադրված №ՌՌԳ/կ-046/1 թույլտվության գործողության ժամկետը երկարաձգելու մասին
 
որոշման նախագիծը          հավելված          
 
Զեկուցող`  Հ.Ծատուրյան
 
 
7. «Արմենիա» Միջազգային Օդանավակայաններ» փակ բաժնետիրական ընկերությանը տրամադրված №ԳՌՑ-0317 և №ԳՌՑ-0318 թույլտվությունների գործողության ժամկետը երկարաձգելու մասին
 
 
 
 Զեկուցող`  Հ.Ծատուրյան
 
 
8. «ԷԿՈՆՈՄԻՆԿԱՍԱՑԻԱ» դուստր փակ բաժնետիրական ընկերությանը տրամադրված №ԳՌՑ-0329 թույլտվության գործողության ժամկետը երկարաձգելու մասին
 
 
Զեկուցող`  Հ.Ծատուրյան
 
 
9. «ՍՎԻԹՈՒԵՅ ՏՐԱՆՍ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը ռադիոհաճախականության օգտագործման թույլտվություն տրամադրելու մասին
 
 
Զեկուցող`  Հ.Ծատուրյան
 
 
10. «ԱՐԱԳԱԾ-276» արտադրական կոոպերատիվին տրամադրված №ՏՍՕ-0035 թույլտվությունը և Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2010 թվականի փետրվարի 24-ի №48Ա որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին
 
 
Զեկուցող` Հ.Ծատուրյան
 

 
   

ՀՀ հանրային ծառայությունները                                  
կարգավորող հանձնաժողովի նախագահ`                                                                
Ռ.Նազարյան