Սեպտեմբերի 15-ի հանձնաժողովի նիստ
10/09/2010
2010 թվականի սեպտեմբերի 15-ին, ժամը 11:00-ին, ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նիստերի դահլիճում տեղի կունենա հանձնաժողովի նիստ, որտեղ կքննարկվի..
Նախագիծ
Օ Ր Ա Կ Ա Ր Գ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՆԻՍՏԻ
ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՆԻՍՏԻ
15 սեպտեմբերի, 2010թ ժամը՝ 11:00 - ին
1. «ՎԻ ԷՅ ԸՆԴ ԹԻ ԷՅ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության բաժնեմասը օտարելուն համաձայնություն տալու մասին
Զեկուցող` Գ.Գևորգյան
2. «ՄԱՐ-ԱՆԺ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության բաժնեմասը օտարելուն համաձայնություն տալու մասին
Զեկուցող` Գ.Գևորգյան
3. «ԴԻԿՏԻՍ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը ռադիոհաճախականության օգտագործման թույլտվություն տրամադրելու մասին
Զեկուցող` Գ.Գևորգյան
4. Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2007 թվականի նոյեմբերի 30-ի №622Ա որոշման մեջ լրացում կատարելու մասին
Զեկուցող` Գ.Գևորգյան
5. Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2007 թվականի հոկտեմբերի 12-ի №418Ա որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին
Զեկուցող` Հ.Ամիրաղյան
6. Անհատ ձեռնարկատեր Ալբերտ Պետրոսսյանին ջրային համակարգի շինարարության թույլտվություն տրամադրելու մասին
Զեկուցող` Հ.Ամիրաղյան
7. «ՄՈԼԲԵՐՏ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը «Ստեփանավան-1» փոքր հիդրոէլեկտրակայանի կառուցման լիցենզիա տրամադրելու մասին
Զեկուցող` Հ.Ամիրաղյան
8. «ԼՈՒՍ ԱՍՏՂ ՇՈՒԳՐ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը էլեկտրական էներգիայի (հզորության) արտադրության լիցենզիա տրամադրելու մասին
Զեկուցող` Հ.Ամիրաղյան
9. «ԼՈՒՍ ԱՍՏՂ ՇՈՒԳՐ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության ջերմաէլեկտրակայանից առաքվող էլեկտրական էներգիայի սակագինը սահմանելու մասին
Զեկուցող` Հ.Ամիրաղյան
10. «ՏԻԳՐԱՆ ԵՎ ԱՇԽԵՆ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը «Տիգրան և Աշխեն ՓՀԷԿ-1» փոքր հիդրոէլեկտրակայանում էլեկտրական էներգիայի (հզորության) արտադրության լիցենզիա տրամադրելու մասին
Զեկուցող` Հ.Ամիրաղյան
11. «ՏԻԳՐԱՆ ԵՎ ԱՇԽԵՆ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության «Տիգրան և Աշխեն ՓՀԷԿ-1» փոքր հիդրոէլեկտրակայանից առաքվող էլեկտրական էներգիայի սակագինը սահմանելու մասին
Զեկուցող` Ա.Արշակյան
12. «Ապահով տանիք» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը «Վահագնի» փոքր հիդրոէլեկտրակայանում էլեկտրական էներգիայի (հզորության) արտադրության լիցենզիա տրամադրելու մասին
Զեկուցող` Հ.Ամիրաղյան
13. «Ապահով տանիք» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության «Վահագնի» փոքր հիդրոէլեկտրակայանից առաքվող էլեկտրական էներգիայի սակագինը սահմանելու մասին
Զեկուցող` Ա.Արշակյան
կարգավորող հանձնաժողովի նախագահ` Ռ.Նազարյան