Հայաստանի Հանրապետության
Հանրային Ծառայությունները Կարգավորող Հանձնաժողով

Հաղորդագրություններ

Սույն թվականի հոկտեմբերի 4-ին, ժամը 11:00-ին ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի փոքր դահլիճում կմեկնարկի Վերակառուցման և զարգացման Եվրոպական բանկի ու ՀՀ հանրային ծառայությու

30/09/2010

Սույն թվականի հոկտեմբերի 4-ին, ժամը 11:00-ին ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի փոքր դահլիճում կմեկնարկի Վերակառուցման և զարգացման Եվրոպական բանկի ու ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի համատեղ կազմակերպած “Էլեկտրոնային հաղորդակցության ուսուցման համապարփակ ծրագիրը”` ուսուցման ութ առանձին փուլերով, վեց ամսվա ընթացքում:
Ուսուցումը կիրականացնեն ժամանակակից հեռահաղորդակցության և, մասնավորապես, կարգավորման բնագավառում փորձառու եվրոպական և հյուսիս-ամերիկյան փորձագետներ: Ուսուցման ընթացքում կուսումնասիրվի այլ երկրների հեռահաղորդակցության ոլորտի արդի խնդիրների կարգավորման փորձը, ինչպես նաև դասընթացների մասնակիցներին հնարավորություն կընձեռվի քննարկելու Հայաստանի էլեկտրոնային հաղորդակցության բնագավառում ընթացող իրադարձությունները և զարգացման միտումները` կիրառելով այլ երկրների օրինակները:

ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով