Հոկտեմբերի 6-ի հանձնաժողովի նիստ
01/10/2010
2010 թվականի հոկտեմբերի 6-ին, ժամը 11:00-ին, ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նիստերի դահլիճում տեղի կունենա հանձնաժողովի նիստ, որտեղ կքննարկվի..
Նախագիծ
Օ Ր Ա Կ Ա Ր Գ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՆԻՍՏԻ
ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՆԻՍՏԻ
06 հոկտեմբերի, 2010թ ժամը՝ 11:00 - ին
1. «Լուսակունք» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության «Այրք ՓՀԷԿ-1» և «Ավազան» փոքր հիդրոէլեկտրակայանների գույքը գրավ դնելուն համաձայնություն տալու մասին
Զեկուցող` Հ.Ամիրաղյան
2. Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2009 թվականի սեպտեմբերի 23-ի №606Ա որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին
Զեկուցող` Հ.Ամիրաղյան
3. Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2006 թվականի սեպտեմբերի 1-ի №198Ա և 2009 թվականի հունիսի 17-ի №283Ա որոշումներն ուժը կորցրած ճանաչելու մասին
Զեկուցող` Հ.Ամիրաղյան
4. «ՋիԷնՍի-Ալֆա» փակ բաժնետիրական ընկերությանը հանրային ամրակցված հեռախոսային ցանցի միջազգային ազդակների հանգույցի կոդի, ոչ աշխարհագրական կոդի և համարների զբաղեցման թույլտվություն տրամադրելու մասին
Զեկուցող` Գ.Գևորգյան
կարգավորող հանձնաժողովի նախագահ` Ռ.Նազարյան