Հայաստանի Հանրապետության
Հանրային Ծառայությունները Կարգավորող Հանձնաժողով

Հաղորդագրություններ

ՎԶԵԲ-ը ֆինանսավորում է Հայաստանի Հանրային Ծառայությունները Կարգավորող մարմնի տեխնիկական աջակցության գործընթացը...

04/10/2010

ՎԶԵԲ-ը ֆինանսավորում է Հայաստանի Հանրային Ծառայությունները Կարգավորող մարմնի տեխնիկական աջակցության գործընթացը
Բազմակողմանի վերապատրաստման ծրագիր և էլեկտրոնային հաղորդակցման ոլորտում կարգավորման աջակցություն

ՎԶԵԲ-ը արագ փոփոխվող հեռահաղորդակցման և տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում աջակցում է շուկայի կարգավորման զարգացմանը՝ առաջարկելով վերապատրաստում և օժանդակում Հայաստանի Հանրային Ծառայությունները Կարգավորող Հանձնաժողովին (ՀԾԿՀ):
Վերջին տարիների ընթացքում Հայաստանում էլեկտրոնային հաղորդակցման ոլորտը զգալիորեն աճել և ենթարկվել է կառուցվածքային փոփոխությունների՝ հետևելով միջազգային տենդենցներին և տեխնոլոգիական առաջընթացին:
Ծրագիրը կօգնի ՀԾԿՀ-ին ներդրողների համար հաղթահարել շուկայի բարելավվող պայմանների բարդությունները՝ լիովին մրցակցային շուկայական պայմաններում առաջարկելով ավելի շատ ընտրություն և պաշտպանություն հաճախորդներին: Վերապատրաստման ծրագրի նպատակն է ցույց տալ այլ երկրներում կարգավորող մարմինների կատարած կարևոր փոփոխությունները: Նախագծի շրջանակներում Հայաստան կժամանի փորձագետների թիմ, որն ունի մարտավարության, կարգավորման և աշխատանքային զգալի փորձ:
Վերապատրաստման ծրագիրը կսկսվի 2010թ. հոկտեմբերի 4-ին Երևանի ՀԾԿՀ-ի գրասենյակում: Կհրավիրվեն ոլորտին ծառայություններ մատուցող ընկերությունների ներկայացուցիչներ: Վերապատրաստման թեմաները ութ շաբաթյա նյութ են կազմում: Վերապատրաստումն կանցկացվի 6 ամսվա ընթացքում, սույն թվականի հոկտեմբերից մինչև հաջորդ տարվա մարտն ընկած ժամանակահատվածում: Այդ ամբողջ ընթացքում արտասահմանյան փորձագետները նաև կաջակցեն ՀԾԿՀ-ի փորձագետներին Հայաստանի էլեկտրոնային շուկայի առջև ծառացած սպեցիֆիկ կարգավորման հարցերի լուծման գործում:
«Սա ՎԶԵԲ-ի երկարատև պատրաստակամության առաջին քայլն է Հայստանում էլեկտրոնային հաղորդակցման ոլորտը զարգացնելու գործընթացում», ասել է ՎԶԵԲ-ի Երևանյան գրասենյակի ղեկավար Վալերիու Ռազլոգը:
«Մենք կանգնած ենք շուկայում որոշ կարևոր խնդիրների առջև. ինչպե՞ս անել, որ Հայաստանի քաղաքացիները և բիզնեսները օգուտ քաղեն էլեկտրոնային հաղորդակցման տեխնոլոգիաների զարգացումից: Եթե դա ճիշտ անենք, առաջին հերթին կշահի Հայաստանի տնտեսությունը, և երկիրը կունենա ավելի լավ, բոլորի համար հասանելի և մատչելի ծառայություններ», ասել է ՀԾԿՀ-ի անդամ Սամվել Արաբաջյանը:
ՀԾԿՀ-ին օժանդակելու ՎԶԵԲ-ի դրամաշնորհին աջակցում է Ֆինլանդիայի կառավարության կողմից տրամադրված ֆինանսավորումը:
ՎԶԵԲ-ը Հայսատանում խոշոր ներդրող է: Առ այսօր ՎԶԵԲ-ը տրամադրել է ավելի քան 335 մլն եվրո ֆինանսավորում Հայաստանի տնտեսության տարբեր ոլորտներում իրականացվող 70-ից ավելի ծրագրերին:

ՎԶԵԲ-ը, որը պատկանում է 61 երկրների և երկու միջկառավարական հաստատությունների, նպատակ ունի խթանել կենտրոնացված տնտեսությունից դեպի շուկայական տնտեսություն անցումը Կենտրոնական և Արևելյան Եվրոպայում և Միջին Ասիայում: