Դեկտեմբերի 22-ի հանձնաժողովի նիստ
17/12/2010
2010 թվականի դեկտեմբերի 22-ին, ժամը 11:00-ին, ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նիստերի դահլիճում տեղի կունենա հանձնաժողովի նիստ, որտեղ կքննարկվի..
Նախագիծ
Օ Ր Ա Կ Ա Ր Գ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՆԻՍՏԻ
ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՆԻՍՏԻ
22 դեկտեմբերի, 2010թ ժամը՝ 11:00 - ին
1. «ՀայՌուսգազարդ» փակ բաժնետիրական ընկերության բնական գազի ներկրման №0102 լիցենզիայի գործողության ժամկետը երկարաձգելու մասին
Զեկուցող` Հ.Ամիրաղյան
2. «Որոտանի ՀԷԿՀ» փակ բաժնետիրական ընկերության էլեկտրական էներգիայի (հզորության) արտահանման №0312 լիցենզիայի գործողության ժամկետը երկարաձգելու և №0312 լիցենզիայի պայմաններում փոփոխություն կատարելու մասին
Զեկուցող` Հ.Ամիրաղյան
3. «ԷՐՍՏԵԴ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության բաժնեմասերը գրավ դնելուն համաձայնություն տալու մասին
Զեկուցող` Հ.Ամիրաղյան
4. «Ապահով տանիք» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության «Վահագնի» փոքր հիդրոէլեկտրակայանի գույքը գրավ դնելուն համաձայնություն տալու մասին
Զեկուցող` Հ.Ամիրաղյան
5. «ԱՐԳԻՇՏԻ-1» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության «Մարցիգետ ՓՀԷԿ-2» փոքր հիդրոէլեկտրակայանի գույքը գրավ դնելուն համաձայնություն տալու մասին
Զեկուցող` Հ.Ամիրաղյան
6. «ՄԻՆԱ-ՄԱՅԱ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը «Եղեգնաձոր ՓՀԷԿ-1» փոքր հիդրոէլեկտրակայանի կառուցման լիցենզիա տրամադրելու մասին
Զեկուցող` Հ.Ամիրաղյան
7. «Լուսակունք» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը «Այրք ՓՀԷԿ-1» փոքր հիդրոէլեկտրակայանի վերականգնման լիցենզիա տրամադրելու մասին
Զեկուցող` Հ.Ամիրաղյան
8. Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2008 թվականի նոյեմբերի 26-ի №656Ա որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին
Զեկուցող` Հ.Ամիրաղյան
9. Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2007 թվականի նոյեմբերի 9-ի №511Ա որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին
Զեկուցող` Հ.Ամիրաղյան
10. №ՌՌԳ/կ-149 և №ՌՌԳ/կ-150/1 թույլտվությունները վերաձևակերպելու և դրանց գործողության ժամկետը երկարաձգելու մասին
Զեկուցող` Գ.Գևորգյան
11. 2-րդ կարգի սիրողական ռադիոօպերատոր Արսեն Բագյանին սիրողական ռադիոօպերատորներին հատկացված ռադիոհաճախականությունների տիրույթների օգտագործման թույլտվություն տրամադրելու մասին
Զեկուցող` Գ.Գևորգյան
12. «ԿՈՒՊԻԴՈՆ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը ռադիոհաճախականության օգտագործման թույլտվություն տրամադրելու մասին
Զեկուցող` Գ.Գևորգյան
13. «ՑԻՏՈ ՏԵԼԵԿՈՄ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության բաժնեմասը օտարելուն համաձայնություն տալու մասին
Զեկուցող` Հ.Ամիրաղյան
14. Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2006 թվականի սեպտեմբերի 15-ի №205Ա որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին
կարգավորող հանձնաժողովի նախագահ` Ռ.Նազարյան