Դեկտեմբերի 28-ի հանձնաժողովի նիստ
23/12/2010
2010 թվականի դեկտեմբերի 28-ին, ժամը 11:00-ին, ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նիստերի դահլիճում տեղի կունենա հանձնաժողովի նիստ, որտեղ կքննարկվի..
Նախագիծ
Օ Ր Ա Կ Ա Ր Գ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՆԻՍՏԻ
ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՆԻՍՏԻ
28 դեկտեմբերի, 2010թ ժամը՝ 11:00 - ին
1. «Երևանի Ջերմաէլեկտրակենտրոն» փակ բաժնետիրական ընկերության № 0325 լիցենզիայի գործողության ժամկետը երկարաձգելու մասին
Զեկուցող` Հ.Ամիրաղյան
2. «ԷՆԵՐՋԻ ԿՈԿ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության բաժնեմասերը վաճառելու թույլտվություն տալու մասին
Զեկուցող` Հ.Ամիրաղյան
3. «ԱՐՄԱՐՍՈՆ-ԷՆԵՐՋԻ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը «Ծովակ» փոքր հիդրոէլեկտրակայանի կառուցման լիցենզիա տրամադրելու մասին
Զեկուցող` Հ.Ամիրաղյան
4. Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2009 թվականի սեպտեմբերի 23-ի №604Ա որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին
Զեկուցող` Հ.Ամիրաղյան
5. Անհատ ձեռնարկատեր Ալբերտ Պետրոսսյանին ջրային համակարգի օգտագործման թույլտվություն տրամադրելու մասին
Զեկուցող` Հ.Ամիրաղյան
6. Անհատ ձեռնարկատեր Ալբերտ Պետրոսսյանի կողմից խմելու և ոռոգման ջրի մատակարարման ծառայությունների մատուցման սակագների սահմանման մասին
Զեկուցող` Ա.Արշակյան
7. Երկդրույք սակագնային համակարգում գործող էլեկտրակայանների պայմանագրային և տնօրինելի էլեկտրական հզորությունների հաստատման մասին
Զեկուցող` Ա.Արշակյան
8. Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի մի շարք որոշումներում փոփոխություններ կատարելու մասին
Զեկուցող` Գ.Գևորգյան
9. Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2007 թվականի նոյեմբերի 2-ի №489Ա, 2007 թվականի հունվարի 19-ի №9Ա որոշումներն ու մի շարք թույլտվություններ ուժը կորցրած ճանաչելու մասին
Զեկուցող` Գ.Գևորգյան
10. Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2008 թվականի դեկտեմբերի 10-ի №688Ա որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին
Զեկուցող` Գ.Գևորգյան
11. Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի մի շարք որոշումներ ուժը կորցրած ճանաչելու մասին
Զեկուցող` Գ.Գևորգյան
12. Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2009 թվականի դեկտեմբերի 16-ի №813Ա որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին
Զեկուցող` Գ.Գևորգյան
13. «ԶԵԹ ԸՆԴ ԶԵԹ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը տրամադրված №9/1-99 և №9/1-167 թույլտվությունների գործողության ժամկետը երկարաձգելու մասին
Զեկուցող` Գ.Գևորգյան
14. Անհատ ձեռնարկատեր Վաչագան Ավետիսյանին ռադիոհաճախականության օգտագործման թույլտվություն տրամադրելու մասին
Զեկուցող` Գ.Գևորգյան
կարգավորող հանձնաժողովի նախագահ` Ռ.Նազարյան