Հայաստանի Հանրապետության
Հանրային Ծառայությունները Կարգավորող Հանձնաժողով

Հայտարարություններ

Մարտի 16-ի հանձնաժողովի նիստ

12/03/2011

2011 թվականի մարտի 16-ին, ժամը 11:00-ին, ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նիստերի դահլիճում տեղի կունենա հանձնաժողովի նիստ, որտեղ կքննարկվի..


Նախագիծ 
 
Օ Ր Ա Կ Ա Ր Գ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՆԻՍՏԻ

 

16 մարտի, 2011թ                                                                                                                 ժամը՝ 11:00 - ին

 
 
1. «Որոտանի հիդրոէլեկտրակայանների համալիր» փակ բաժնետիրական ընկերությանը պատկանող «Շամբ», «Սպանդարյան», «Տաթև» հիդրոէլեկտրակայանների վերականգնմանն ուղղված ներդրումների մասին
 
որոշման նախագիծը               
 
 
Զեկուցող`  Ա.Բուդաղյան
 
 
2. «Որոտանի հիդրոէլեկտրակայանների համալիր» փակ բաժնետիրական ընկերության կողմից գույքի գրավադրմանը համաձայնություն տալու մասին
 
 
 
Զեկուցող`  Ա.Բուդաղյան
 
 
3. «Զովաշեն ՀԷԿ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության «Զովաշեն» հիդրոէլեկտրակայանի վերազինման ներդրումային ծրագրին համաձայնություն տալու մասին
 
 
 
Զեկուցող`  Ա.Բուդաղյան
 
 
4. «ԿԱՅՈՒՐ ՀԷԿ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության «Մանե» փոքր հիդրոէլեկտրակայանի գույքը գրավ դնելուն համաձայնություն տալու մասին
 
որոշման նախագիծը                  
 
 
 Զեկուցող` Հ.Ամիրաղյան
 
 
5. «ՀՈՎ-ԽԱՉ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության «Յոթաղբյուր-5» փոքր հիդրոէլեկտրակայանի կառուցման №0329 լիցենզիայի գործողության ժամկետը երկարաձգելու մասին
 
որոշման նախագիծը                    
 
Զեկուցող`  Հ.Ամիրաղյան
 
 
 
 
ՀՀ հանրային ծառայությունները                                  
կարգավորող հանձնաժողովի նախագահ`                                                                
Ռ.Նազարյան