Հայաստանի Հանրապետության
Հանրային Ծառայությունները Կարգավորող Հանձնաժողով

Հաղորդագրություններ

Ավարտվեցին ՎԶԵԲ-ի և ՀՀ ՀԾԿՀ-ի համատեղ կազմակերպված դասընթացները:

24/03/2011

Սույն թվականի մարտի 24-ին, ավարտվեցին Վերակառուցման և զարգացման Եվրոպական բանկի ու ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի համատեղ կազմակերպած “Էլեկտրոնային հաղորդակցության ուսուցման համապարփակ ծրագրի” վեց ամսյա դասընթացները:
Ուսուցման ընթացքում, որը իրականացվել է ութ առանձին փուլերով, հեռահաղորդակցության բնագավառի կարգավորման մեծ փորձ ունեցող եվրոպական և հյուսիս-ամերիկյան փորձագետների կողմից ներկայացվել է այլ երկրների հեռահաղորդակցության բնագավառի արդի խնդիրների կարգավորման փորձը, դասընթացների մասնակիցների հետ համատեղ քննարկվել է Հայաստանի էլեկտրոնային հաղորդակցության բնագավառում ընթացող իրադարձությունները և զարգացման միտումները, ինչպես ներկայացվել են քննարկվող խնդիրների լուծման համար այլ երկրների կիրառված օրինակները:
Դասընթացներին վերապատրաստվել են ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի, ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության, ՀՀ էկոնոմիկայի նախարարության, ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի, ՀՀ հեռուստատեսության և ռադիոյի ազգային հանձնաժողովի և ՀՀ հեռահաղորդակցության բնագավառում ծառայություններ մատուցող ընկերությունների` շուրջ 50 մասնագետներ:
Այսօր, ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի դահլիճում, դասընթացներին մասնակցած մասնագետներին, Վերակառուցման և զարգացման Եվրոպական բանկի Երևանյան գրասենյակի տնօրեն պարոն Վ.Ռազլոգի և ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ պարոն Ռ.Նազարյանի կողմից հանձնվել են “Էլեկտրոնային հաղորդակցության ուսուցման համապարփակ ծրագրի” ավարտական հավաստագրերը:

 
ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով
24.03.2011թ.
ք.Երևան