Մարտի 28-ից Հայաստանի Հանրապետությունում է գտնվում ԱՄՆ-ի Այովա նահանգի հանրային ծառայությունների խորհրդի (IUB) պատվիրակությունը...
28/03/2011
Սույն թվականի մարտի 28-ին, ԱՄՆ-ի հանրային ծառայությունների կարգավորման ազգային ասոցիացիայի (NARUC) էներգետիկ կարգավորման համագործակցության ծրագրի և ԱՄՆ-ի Այովա նահանգի հանրային ծառայությունների խորհրդի և ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի միջև 2010 թվականի հունիսի 15-ին, Երևանում ստորագրված փոխհամագործակցության հուշագրի շրջանականերում, ԱՄՆ-ի միջազգային զարգացման գործակալության (USAID) և ԱՄՆ-ի հանրային ծառայությունների կարգավորման ազգային ասոցիացիայի (NARUC) հովանավորությամբ, աշխատանքային այցով Հայաստանի Հանրապետություն է ժամանել ԱՄՆ-ի Այովա նահանգի հանրային ծառայությունների խորհրդի (IUB) պատվիրակությունը: Աշխատանքային այցի ընթացքում նախատեսվում է ուսումնասիրել ԱՄՆ-ի հանրային ծառայությունները կարգավորող մարմնի բնական գազի և այլ ոլորտների շուկաների զարգացման, կարգավորման և թափանցիկ ու կայուն աշխատանքի ապահովման բազմամյա փորձը: Համատեղ քննարկումների ընթացքում ուսումնասիրվելու են նաև սպառողների շահերի պաշտպանության և ծառայություններ մատուցողների կարգավորմանն վերաբերող արդի խնդիրները:
ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով 28.03.2011թ. ք.Երևան