Հայաստանի Հանրապետության
Հանրային Ծառայությունները Կարգավորող Հանձնաժողով

Հաղորդագրություններ

ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի պատվիրակությունը` հանձնաժողովի նախագահ Ռոբերտ Նազարյանի գլխավորությամբ, ապրիլի 29-ին երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Լեռնային Ղարաբաղի

29/04/2011

ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի պատվիրակությունը` հանձնաժողովի նախագահ Ռոբերտ Նազարյանի գլխավորությամբ, ապրիլի 29-ին երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն:
 2010 թվականի հոկտեմբերի 10-ին ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հանրային ծառայությունները և տնտեսական մրցակցությունը կարգավորող պետական հանձնաժողովների միջև ստորագրվել է համագործակցության հուշագիր` Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հանրային ծառայությունների ոլորտում պետական կարգավորման ինստիտուտի կայացման, միջազգային կառույցներում ինտեգրման և համագործակցության վերաբերյալ: Հուշագրի վավերացումից հետո սա Հայաստանի պատվիրակության երկրորդ այցելությունն է ԼՂՀ, որի ընթացքում կամփոփվեն համագործակցման շրջանակներում իրականացված աշխատանքները, կհստակեցվեն ծրագրով նախատեսված հետագա անելիքները: Աշխատանքային այցի մանրամասներին հանրությունը կծանոթանա առաջիկայում:

 ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով