Մայիսի 4-ի հանձնաժողովի նիստ
30/04/2011
2011 թվականի մայիսի 4-ին, ժամը 11:00-ին, ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նիստերի դահլիճում տեղի կունենա հանձնաժողովի նիստ, որտեղ կքննարկվի..
Նախագիծ
Օ Ր Ա Կ Ա Ր Գ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՆԻՍՏԻ
4 մայիսի, 2011թ ժամը՝ 11:00 - ին
1. Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2006 թվականի դեկտեմբերի 27-ի №358Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին
Զեկուցող` Ա.Բուդաղյան
2. Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2005 թվականի հուլիսի 8-ի №95Ն որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին
Զեկուցող` Ա.Բուդաղյան
3. Ռադիոհաճախականությունների օգտագործման №0269 թույլտվության մեջ փոփոխություն կատարելու մասին
4. «Ղ-Տելեկոմ» փակ բաժնետիրական ընկերությանը ռադիոհաճախականությունների հատվածների օգտագործման թույլտվություն տրամադրելու մասին
Զեկուցող` Գ.Գևորգյան
5. «ԿՈՌՆԵՏ-ԱՄ» փակ բաժնետիրական ընկերությանը տրամադրված №0767 թույլտվության գործողության ժամկետը երկարաձգելու մասին
Զեկուցող` Գ.Գևորգյան
6. Ռադիոհաճախականության օգտագործման համար վճարման ենթակա պարտադիր վճարների և դրանց չափի մասին ձևը հաստատելու մասին
Զեկուցող` Գ.Գևորգյան
7. Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2010 թվականի ապրիլի 28-ի №219Ա որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին
Զեկուցող` Հ.Ամիրաղյան
8. «Նոր Ակունք» փակ բաժնետիրական ընկերությանը ջրային համակարգի օգտագործման թույլտվություն տրամադրելու մասին
Զեկուցող` Հ.Ամիրաղյան
9. «ԱՖԱՄԻԱ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը «Դարբաս ՓՀԷԿ-2» փոքր հիդրոէլեկտրակայանի կառուցման լիցենզիա տրամադրելու մասին
Զեկուցող` Հ.Ամիրաղյան
10. «ՎԵՀ ԼՈՐԵՆ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության «Լոր ՀԷԿ-1» փոքր հիդրոէլեկտրակայանի կառուցման №0256 լիցենզիայի գործողության ժամկետը երկարաձգելու մասին
Զեկուցող` Հ.Ամիրաղյան
11. «ԱՐԳԻՇՏԻ-1» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության «Մարցիգետ ՓՀԷԿ-2» փոքր հիդրոէլեկտրակայանի գույքը գրավ դնելուն համաձայնություն տալու մասին
12. Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2006 թվականի հուլիսի 10-ի №137Ա որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին
Զեկուցող` Հ.Ամիրաղյան
13. Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2009 թվականի հուլիսի 15-ի №389Ա որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին
Զեկուցող` Հ.Ամիրաղյան
ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող
հանձնաժողովի նախագահի տեղակալ` Ն.Գրիգորյան