Հայաստանի Հանրապետության
Հանրային Ծառայությունները Կարգավորող Հանձնաժողով

Հայտարարություններ

Մայիսի 18-ի հանձնաժողովի նիստ

13/05/2011

2011 թվականի մայիսի 18-ին, ժամը 11:00-ին, ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նիստերի դահլիճում տեղի կունենա հանձնաժողովի նիստ, որտեղ կքննարկվի..


Նախագիծ

Օ Ր Ա Կ Ա Ր Գ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՆԻՍՏԻ


18 մայիսի, 2011թ                                                                                                        ժամը՝ 11:00 - ին

 

 

1. Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2007 թվականի օգոստոսի 24-ի № 339Ն որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին

 
Զեկուցող` Գ.Գևորգյան

2. Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2007 թվականի նոյեմբերի 16-ի №533Ա որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին
 
 
Զեկուցող` Գ.Գևորգյան

3. Ռադիոհաճախականությունների օգտագործման №0528 թույլտվության մեջ փոփոխություն կատարելու մասին

որոշման նախագիծը           հավելված
 
Զեկուցող` Գ.Գևորգյան
 
4. Անհատ ձեռնարկատեր Սաշա Գևորգյանին ռադիոհաճախականության օգտագործման թույլտվություն տրամադրելու մասին

 
Զեկուցող` Գ.Գևորգյան

5.«ԱՇՈՏ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը ռադիոհաճախականության օգտագործման թույլտվություն տրամադրելու մասին

 
Զեկուցող` Գ.Գևորգյան
 
6. «ԴՎԻՆ ԿՈՆՑԵՌՆ» փակ բաժնետիրական ընկերությանը տրամադրված №9/1-159 թույլտվության մեջ փոփոխություն կատարելու մասին
 
 
Զեկուցող` Գ.Գևորգյան

7. Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2008 թվականի հուլիսի 9-ի №359Ա որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին
 
որոշման նախագիծը           
 
Զեկուցող` Գ.Գևորգյան
 
8. «Արմենիան Դեյթաքոմ Քամփնի» փակ բաժնետիրական ընկերությանը հանրային ամրակցված հեռախոսային ցանցի միջազգային ազդակների հանգույցի կոդի, ոչ աշխարհագրական կոդի և համարների զբաղեցման թույլտվություն տրամադրելու մասին
 
որոշման նախագիծը           հավելված         

Զեկուցող` Գ.Գևորգյան
 
9. «Երևանի Ջերմաէլեկտրակենտրոն» փակ բաժնետիրական ընկերության №0318 և №0319 լիցենզիաների գործողության ժամկետները երկարաձգելու մասին

որոշման նախագիծը             
 
Զեկուցող` Հ.Ամիրաղյան
 
10. Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2007 թվականի հունիսի 29-ի №292Ա որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին
 
 
Զեկուցող` Հ.Ամիրաղյան

11. «ՎԵՀ ԼՈՐԵՆ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության բաժնեմասերը վաճառելու և ձեռք բերելու թույլտվություն տալու մասին

որոշման նախագիծը         
Զեկուցող` Հ.Ամիրաղյան
 
12.«ՔԱՐԵՎԱՐԴ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը «ԽԱՉԱՂԲՅՈՒՐ 2» փոքր հիդրոէլեկտրակայանի կառուցման լիցենզիա տրամադրելու մասին

որոշման նախագիծը           հավելված         

Զեկուցող` Հ.Ամիրաղյան

13. «Ջահուկ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության էլեկտրական էներգիայի (հզորության) արտադրության №0377 լիցենզիայի պայմաններում փոփոխություն և լրացում կատարելու մասին

 
Զեկուցող` Հ.Ամիրաղյան
 
14. «ՄԱՍՖԻՇ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության «Վարդանանց» փոքր հիդրոէլեկտրակայանում էլեկտրական էներգիայի (հզորության) արտադրության լիցենզիա տրամադրելու մասին
 
որոշման նախագիծը           հավելված            
 
Զեկուցող` Հ.Ամիրաղյան

15. «ԿԱՐԲԻ ՋՐՀՈՍ» ՀԷԿ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը «ԿԱՐԲԻ ՋՐՀՈՍ» փոքր հիդրոէլեկտրակայանում էլեկտրական էներգիայի (հզորության) արտադրության լիցենզիա տրամադրելու մասին

որոշման նախագիծը           հավելված         
 
Զեկուցող` Հ.Ամիրաղյան
 
16. «ԿԱՐԲԻ ՋՐՀՈՍ» ՀԷԿ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության «ԿԱՐԲԻ ՋՐՀՈՍ» փոքր հիդրոէլեկտրակայանից առաքվող էլեկտրական էներգիայի սակագինը սահմանելու մասին
 
որոշման նախագիծը           
 
Զեկուցող` Գ.Բաղրամյան
 
17. «ՄԱՍՖԻՇ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության «Վարդանանց» փոքր հիդրոէլեկտրակայանից առաքվող էլեկտրական էներգիայի սակագինը սահմանելու մասին

որոշման նախագիծը           
 
Զեկուցող` Գ.Բաղրամյան

 
 
ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող
հանձնաժողովի նախագահ`                                                                       Ռ.Նազարյան