Մայիսի 25-ի հանձնաժողովի նիստ
20/05/2011
2011 թվականի մայիսի 25-ին, ժամը 11:00-ին, ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նիստերի դահլիճում տեղի կունենա հանձնաժողովի նիստ, որտեղ կքննարկվի..
Նախագիծ
Օ Ր Ա Կ Ա Ր Գ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՆԻՍՏԻ
25 մայիսի, 2011թ ժամը՝ 11:00 - ին
1. «Երևան Ջուր» փակ բաժնետիրական ընկերության կողմից սպառողներին խմելու ջրի մատակարարման, ջրահեռացման և կեղտաջրերի մաքրման ծառայությունների մատուցման սակագների սահմանման մասին
Զեկուցող` Գ.Բաղրամյան
2. Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2010 թվականի դեկտեմբերի 28-ի №751Ա որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին
Զեկուցող` Գ.Բաղրամյան
3. «ԳՐԱՆԴ ՏՈԲԱԿՈ» հայ-կանադական համատեղ ձեռնարկություն սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը ռադիո հաճախականության օգտագործման թույլտվություն տրամադրելու մասին
4. «ՏԱՔՍԻ ԱՆԵՏ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը տրամադրված ռադիոհաճախականության օգտագործման №0674 թույլտվության պայմաններում փոփոխություն կատարելու մասին
Զեկուցող` Գ.Գևորգյան
5. «ՋԻԷՆՍԻ-ԱԼՖԱ» փակ բաժնետիրական ընկերությանը ռադիոհաճախականությունների հատվածի օգտագործման թույլտվություն տրամադրելու մասին
Զեկուցող` Գ.Գևորգյան
6. Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2011 թվականի ապրիլի 6-ի №153Ա որոշումը հաստատելու մասին
Զեկուցող` Գ.Գևորգյան
7. «ՎԱՆՇԱՅՆ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության բաժնեմասերը վաճառելու թույլտվություն տալու մասին
Զեկուցող` Հ.Ամիրաղյան
8. «ՎԳԱՀ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը նախազգուշացնելու և բաժնեմասերը վաճառելու թույլտվություն տալու մասին
Զեկուցող` Հ.Ամիրաղյան
9. «ՌԵՅԳԱԼ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը «Կարճաղբյուր ՓՀԷԿ-1» փոքր հիդրոէլեկտրակայանի կառուցման լիցենզիա տրամադրելու մասին
Զեկուցող` Հ.Ամիրաղյան
10. «ՍԻՐԱՐՓԻ ԱՀ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը «ՍԻՐԱՐՓԻ» փոքր հիդրոէլեկտրակայանում էլեկտրական էներգիայի (հզորության) արտադրության լիցենզիա տրամադրելու մասին
Զեկուցող` Հ.Ամիրաղյան
11. «ՍԻՐԱՐՓԻ ԱՀ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության «ՍԻՐԱՐՓԻ» փոքր հիդրոէլեկտրակայանից առաքվող էլեկտրական էներգիայի սակագինը սահմանելու մասին
որոշման նախագիծը Զեկուցող` Գ.Բաղրամյան
ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող
հանձնաժողովի նախագահ` Ռ.Նազարյան