Հայաստանի Հանրապետության
Հանրային Ծառայությունները Կարգավորող Հանձնաժողով

Հաղորդագրություններ

ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2011թ. հունիսի 16-ի նիստում քննարկվել են «ՀայՌուսգազարդ» և «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ների 2011թ. ներդրումային ծրագրերին համաձայնու

16/06/2011

 ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2011 թ. հունիսի 16-ի նիստում քննարկվել են «ՀայՌուսգազարդ» ՓԲԸ-ի 2011թ. ներդրումային ծրագրին համաձայնություն տալու» և «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ի 2011թ. ներդրումային ծրագրին համաձայնություն տալու և սպառողների սպասարկման որակի ցուցանիշների ծրագրային մեծությունները սահմանելու մասին» հարցերը:
 Հանձնաժողովը, քննարկելով վերը նշված հարցերը, որոշել է.
1. Համաձայնություն տալ «ՀայՌուսգազարդ» ՓԲԸ-ի 2011թ. ընթացքում իրականացվելիք ներդրումներին՝ 8491,0 մլն. դրամ ծավալով` առանց ավելացված արժեքի հարկի: Ներդրումային ծրագիրը նպատակաուղված է լինելու գազափոխադրման և գազաբաշխման համակարգերի և Աբովյանի գազի ստորգետնյա պահեստարան կայանի ընդլայնմանն ու վերակառուցմանը:
2. Հաստատել սպառողների սպասարկման որակի ցուցանիշների 2011թ. ծրագրային մեծությունները, ինչպես նաև համաձայնություն տալ «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ի 2011թ. ընթացքում իրականացվելիք ներդրումներին՝ 18138,8 մլն դրամ ծավալով` առանց ավելացված արժեքի հարկի: Ներդրումային ծրագիրը նպատակաուղված է լինելու սպառողների հոսանքազրկումների միջին տարեկան հաճախականության, տևողության, ինչպես նաև թույլատրելի սահմաններից էլեկտրաէներգիայի լարման շեղման դեպքերի հաճախականության և տևողության կրճատմանը, նոր բաժանորդների միացման նպատակով բաշխիչ ցանցերի ընդլայնմանը, առևտրային հաշվառման համակարգի բարելավման, անվտանգության տեխնիկայի ապահովմանն ու մաշված սարքավորումների փոխարինմանը: Միաժամանակ, էլեկտրամատակարարման և օգտագործման կանոններում փոփոխություններ կատարելով, 2012թ. հունվարի 1-ից կկրճատվեն սպառողների էլեկտրամատակարարման պլանային և արտապլանային ընդհատումների գումարային տևողությունները, կգործեն դրանց իրականացման տարեկան սահմանափակումները և մատակարարի կողմից նշված ցուցանիշների խախտման դեպքում կմեծանա սպառողներին վճարվող տույժի չափը:

 ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով
16.06.2011թ.