Հունիսի 22-ի հանձնաժողովի նիստ
17/06/2011
2011 թվականի հունիսի 22-ին, ժամը 11:00-ին, ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նիստերի դահլիճում տեղի կունենա հանձնաժողովի նիստ, որտեղ կքննարկվի..
Նախագիծ
Օ Ր Ա Կ Ա Ր Գ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՆԻՍՏԻ
22 հունիսի, 2011թ ժամը՝ 11:00 - ին
1.Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2007 թվականի օգոստոսի 24-ի №345Ն որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին
Զեկուցող` Գ.Գևորգյան
2. Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2007 թվականի օգոստոսի 10-ի №323Լ որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին
Զեկուցող` Գ.Գևորգյան
3. «ՌԱԵԼ ԳԷՍ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության բաժնեմասերը վաճառելու թույլտվություն տալու մասին
4. «Զանգեզուր-95» արտադրական կոոպերատիվի «Շինուհայր» փոքր հիդրոէլեկտրակայանի գույքը գրավ դնելուն համաձայնություն տալու մասին
Զեկուցող` Հ.Ամիրաղյան
5. «ՋԱՂԱՑԻ ՁՈՐ» փակ բաժնետիրական ընկերության էլեկտրական էներգիայի (հզորության) արտադրության №0302 և №0313 լիցենզիաների պայմաններում փոփոխություն կատարելու մասին
Զեկուցող` Հ.Ամիրաղյան
ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող
հանձնաժողովի նախագահ` Ռ.Նազարյան