Հունիսի 29-ի հանձնաժողովի նիստ
24/06/2011
2011 թվականի հունիսի 29-ին, ժամը 11:00-ին, ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նիստերի դահլիճում տեղի կունենա հանձնաժողովի նիստ, որտեղ կքննարկվի..
Նախագիծ
Օ Ր Ա Կ Ա Ր Գ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՆԻՍՏԻ
29 հունիսի, 2011թ ժամը՝ 11:00 - ին
1. «ԱրմենՏել» փակ բաժնետիրական ընկերությանը ռադիոհաճախականությունների հատվածների օգտագործման թույլտվություն տրամադրելու մասին
Զեկուցող` Գ.Գևորգյան
2. Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2007 թվականի օգոստոսի 17-ի №330Ա որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին
Զեկուցող` Գ.Գևորգյան
3. «ԱրմենՏել» փակ բաժնետիրական ընկերությանը տրամադրված №ՌՌԳ/ԱՏ-028/1 և №ՌՌԳ/ԱՏ-028 թույլտվություններն ուժը կորցրած ճանաչելու մասին
4. Ռադիոհաճախականությունների օգտագործման №0582 թույլտվության մեջ փոփոխություն կատարելու մասին
Զեկուցող` Գ.Գևորգյան
5. «ԿԱՅՈՒՐ ՀԷԿ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության բաժնեմասը վաճառելու թույլտվություն տալու մասին
Զեկուցող` Հ.Ամիրաղյան
6. «ՎԱՆ ԱԼ ԷՆ Կ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը «Կաճաճկուտ» փոքր հիդրոէլեկտրակայանի կառուցման լիցենզիա տրամադրելու մասին
Զեկուցող` Հ.Ամիրաղյան
7. «ԷՐԻԿ» ՓՀԷԿ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության բաժնեմասերը գրավ դնելու թուլտվություն տալու և «ԷՐԻԿ» փոքր հիդրոէլեկտրակայանի գույքը գրավ դնելուն համաձայնություն տալու մասին
Զեկուցող` Հ.Ամիրաղյան
8. Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2009 թվականի օգոստոսի 12-ի №503Ա որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին
Զեկուցող` Հ.Ամիրաղյան
9. Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2007 թվականի հոկտեմբերի 16-ի №437Ա որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին
ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող
հանձնաժողովի նախագահ` Ռ.Նազարյան