Հուլիսի 6-ի հանձնաժողովի նիստ
29/06/2011
2011 թվականի հուլիսի 6-ին, ժամը 11:00-ին, ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նիստերի դահլիճում տեղի կունենա հանձնաժողովի նիստ, որտեղ կքննարկվի..
Նախագիծ
Օ Ր Ա Կ Ա Ր Գ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՆԻՍՏԻ
06 հուլիսի, 2011թ ժամը՝ 11:00 - ին
1. «Էներգացանցշին» բաց բաժնետիրական ընկերության «Ծավ» փոքր հիդրոէլեկտրակայանի գույքը գրավ դնելուն համաձայնություն տալու մասին
Զեկուցող` Հ.Ամիրաղյան
2. «Արջաձոր ՀԷԿ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը «Արջաձոր» փոքր հիդրոէլեկտրակայանի կառուցման լիցենզիա տրամադրելու մասին
Զեկուցող` Հ.Ամիրաղյան
3. «Ժ ԵՎ Կ ՀԷԿ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության «Անգեղակոթ» փոքր հիդրոէլեկտրակայանի գույքը գրավ դնելուն համաձայնություն տալու մասին
4. Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2009 թվականի հուլիսի 8-ի №370Ա որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին
Զեկուցող` Հ.Ամիրաղյան
5. «ԳՐԻԱՐ» փակ բաժնետիրական ընկերությանը «Գետիկ-1» փոքր հիդրոէլեկտրակայանում էլեկտրական էներգիայի (հզորության) արտադրության լիցենզիա տրամադրելու մասին
Զեկուցող` Հ.Ամիրաղյան
6. «Ֆիրմա Գ.Ա.Խ.» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության «Սարավան» փոքր հիդրոէլեկտրակայանում էլեկտրական էներգիայի (հզորության) արտադրության լիցենզիա տրամադրելու մասին
Զեկուցող` Հ.Ամիրաղյան
7. «ԳՐԻԱՐ» փակ բաժնետիրական ընկերության «Գետիկ-1» փոքր հիդրոէլեկտրակայանից առաքվող էլեկտրական էներգիայի սակագինը սահմանելու մասին
Զեկուցող` Գ.Բաղրամյան
8. «Ֆիրմա Գ.Ա.Խ.» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության «Սարավան» փոքր հիդրոէլեկտրակայանից առաքվող էլեկտրական էներգիայի սակագինը սահմանելու մասին
Զեկուցող` Գ.Բաղրամյան
9. «ԱՌԱՋԻՆ ԱԼԻՔ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը ռադիոհաճախականությունների օգտագործման թույլտվություն տրամադրելու մասին
10. «ԱԳԱՐԱԿԻ ՊՂՆՁԱ-ՄՈԼԻԲԴԵՆԱՅԻՆ ԿՈՄԲԻՆԱՏ» փակ բաժնետիրական ընկերությանը ռադիոհաճախականության օգտագործման թույլտվություն տրամադրելու մասին
Զեկուցող` Գ.Գևորգյան
11. «ՌԻՄԵԼՍ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը ռադիոհաճախականության օգտագործման թույլտվություն տրամադրելու մասին
որոշման նախագիծը հավելված Զեկուցող` Գ.Գևորգյան
12. «ԷԿՈՆՈՄԻՆԿԱՍԱՑԻԱ» դուստր փակ բաժնետիրական ընկերությանը տրամադրված ռադիոհաճախականության օգտագործման №0817 թույլտվության մեջ փոփոխություններ կատարելու մասին
Զեկուցող` Գ.Գևորգյան
13. Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2009 թվականի հուլիսի 22-ի №397Ա որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին
Զեկուցող` Գ.Գևորգյան
ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող
հանձնաժողովի նախագահ` Ռ.Նազարյան