Օգոստոսի 10-ի հանձնաժողովի նիստ
05/08/2011
2011 թվականի օգոստոսի 10-ին, ժամը 11:00-ին, ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նիստերի դահլիճում տեղի կունենա հանձնաժողովի նիստ, որտեղ կքննարկվի..
Նախագիծ
Օ Ր Ա Կ Ա Ր Գ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՆԻՍՏԻ
10 օգոստոսի, 2011թ ժամը՝ 11:00 - ին
1. Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2010 թվականի մայիսի 19-ի №241Ն որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին
Զեկուցող` Ա.Ուլիխանյան
2. «Լորագետ ՀԷԿ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության «Սիսական-1» փոքր հիդրոէլեկտրակայանի գույքը գրավ դնելուն համաձայնություն տալու մասին
Զեկուցող` Հ.Հակոբյան
3. «ԼԵՌ ԵՎ ՋՈՒՐ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը «Չիչխան» փոքր հիդրոէլեկտրակայանի վերականգնման լիցենզիա տրամադրելու մասին
4. Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2008 թվականի օգոստոսի 6-ի №434Ա որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին
Զեկուցող` Հ.Հակոբյան
5. Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2008 թվականի սեպտեմբերի 3-ի №481Ա որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին
Զեկուցող` Հ.Ծատուրյան
ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող
հանձնաժողովի նախագահ` Ռ.Նազարյան